Բաժիններ՝

Առնվազն 15 մարդ է զոհվել Թաիլանդում մոլեգնող հեղեղումներից

Առնվազն 15 մարդ է զոհվել նոյեմբերի 25-ից Թաիլանդի հարավում շարունակվող հեղեղումներից: Այդ մասին հայտնել են արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների մեղմացման տեղական դեպարտամենտում:

Չդադարող անձրեւների հետեւանքով հարավային մարզերի տարածքում ջուրն առանձին վայրերում բարձրացել է մինչեւ 1,5-2 մետր: «Հեղեղումից տուժել է ավելի քան 1,1 մլն մարդ, ավերվել են ճանապարհներ ու կամուրջներ, ողողվել են գյուղատնտեսական հանդակներ»,- հայտնել է դեպարտամենտի ղեկավար Չատչայ Պրոմլերտը: Տարերային աղետն առայժմ չի հասել թագավորության հիմնական առողջարաններ:

Բանակը ներգրավվել է աղետի գոտու բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործում: Օդերեւութաբանների կանխատեսման համաձայն՝ առաջիկա օերերին սպասվում է եղանակի վատացում, որը նոր տեղումներ կբերի տարածաշրջան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031