Բաժիններ՝

Աճուրդի է հանվել Լինկոլնի նամակը՝ ստրկության թեմայով դատողություններով

ԱՄՆ-ում աճուրդի է հանվել Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի (1809-1865) գրած նամակը, որտեղ նա դատողություններ է անում ստրկության եւ դրա վերացման անհրաժեշտության թեմայով։

Ինչպես հայտնել է Christie՚s աճուրդային տունը, որը կազմակերպել է աճուրդը, հազվագյուտ իրի գնահման արժեքը կազմում է 700 հազար դոլար: Խոսքը վերաբերում է այն ձեռագիր տեքստին, որը թվագրված է 1858 թվականի հուլիսով եւ Լինկոլի կողմից ուղարկվել է իր ընկերոջը՝ Հենրի Էշբերիին:

Աճուրդում, որը տեղի կունենա ընթացիկ ամսվա առաջին օրերին, նաեւ ներկայացված են ԱՄՆ-ի 16-րդ նախագահին պատկանած այլ իրեր: Մասնավորապես, կվաճառվի Լինկոլնի հետ կապված ամենավաղ իրերից մեկը՝ փայտե մուրճը, որը նա իր համար սարքել է յոթ տարեկան հասակում: Լոտի արժեքը գնահատվում է 300 հազար դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս