
Կալիֆոռնիայի նահանգապետն արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով

Շուրջ 38 հազար մարդու հանձնարարված է հեռանալ իրենց տներից Կալիֆոռնիայի նահանգի Վենտուրայի շրջանում մոլեգնող բնական հրդեհների պատճառով: Հարեւան Լոս Անջելեսի օկրուգում տարհանում Է կվերաբերի շուրջ 150 հազար մարդու: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով Վետուրայի քաղաքագլուխ Էրիկ Գարսետիին: Լոս Անջելեսի օկրուգի հրշեջ ծառայության պետ Դերիլ Օսբին տեղեկացրել է, որ իր ենթականերից երեքը տուժել են կրակը մարելիս:
Հրդեհը երեքշաբթի օրը մոտավորապես 180 հազար քառակուսի կմ տարածք է ընդգրկել: Ավելի քան 27 հազար մարդ արդեն տարհանված է:
The Los Angeles Times թերթի տվյալներով՝ կրակը ոչնչացրել է շուրջ 150 շինություն: Ավելի քան 250 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրության ռեժիմ է մտցրել Վենտուրայի շրջանում: Կրակի դեմ պայքարին մասնակցում են շուրջ հազար հրշեջներ:
Անվտանգության նկատառումներով Վենտուրայի օկրուգում եւ հարեւան շրջաններում փակվել են դպրոցները եւ ուսումնական մյուս հաստատությունները: Հրդեհի առաջին օջախը հայտնվել է դետեմբերի 4-ի երեկոյան: Այդ ժամանակվանից հրդեհները տարածվում են խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Վենտուրա քաղաքի ուղղությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: