Բաժիններ՝

Քուվեյթում արաբական միապետությունների գագաթնաժողովը մեկ ժամից էլ պակաս է տևել

Պարսից ծոցում դիվանագիտական ճգնաժամի սկսվելուց ի վեր վեց արաբական միապետությունների (Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Սաուդյան Արաբիայի) առաջին գագաթնաժողովը տեւել է մեկ ժամից պակաս: Դրա մասնակիցները հասցրել են համաձայնեցնել 37 կետերից բաղկացած պաշտոնական հաղորդագրությունը, որոնք նվիրված են ամենատարբեր թեմաների: Ըստ որում Կատարի վերաբերյալ հայտարարություններ այդպես էլ չեն արվե։

Չնայած հայտարարված մակարդակին, հանդիպմանը ներկա էին սոսկ երկու պետությունների ղեկավարներ: Գագաթնաժողով հրավիրվածներից էլ Քուվեյթ էր ժամանել միայն Կատարի Էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին: Դոհային բոյկոտած երկրների ղեկավարները չեն մասնակցել համաժողովին՝ սահմանափակվելով կառավարությունների ներկայացուցիչներով:

Եզրափակիչ հայտարարության մեջ հանդիպման մասնակիցները հավաստել են Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի միասնության պահպանման, պաշտպանական եւ տնտեսական կապերի ամրապնդման կարեւորությունը, Եմենի քաղաքացիներին կոչ են արել միավորվելու Իրանի կողմից աջակցվող հուսի-խռովարարների («Անսար Ալլահ» շարժման կողմնակիցների) դեմ, նախազգուշացրել են Երուսաղեմի կարգավիճակի փոփոխման հետեւանքների մասին, հայտարարել են իրենց բոլոր դրսեւորումներով ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարին եւ դրանց ֆինանսական եւ տեղեկատվական աղբյուրների վերացմանն իրենց հանձնառության մասին:

Բացի դրանից, բոլոր վեց երկրները վերահաստատել են միասնական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների գործերին Իրանի միջամտության վերաբերյալ՝ Թեհրանից պահանջելով «դադարեցնել ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումն ու զինումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս