Բաժիններ՝

San Juan սուզանավի անձնակազմը վթարի պատճառով ութ անգամ զանգահարել է բազա անհետացումից առաջ

Արգենտինական San Juan սուզանավի նավապետը ծագած վթարի պատճառով ութ անգամ զանգահարել է ռազմածովային բազա անհետացումից ոչ շատ առաջ: Դեկտեմբերի 5-ին այս մասին հայտնել է Todo Noticias հեռուստաալիքը։

Հանրապետության ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Էնրիկե Բալբին հաստատել է, որ սուզանավը մի քանի անգամ կապի մեջ է մտել վերջին շփմանը նախորդած գիշերը: Հեռուստաալիքի տվյալներով, որը ձեռք է բերել արբանյակային կապի տվյալներ տրամադրող Tesacom ընկերության հաշվետվությունը, անձնակազմը նոյեմբերի 15-ին չորս զանգ է կատարել 01:11-ից մինչեւ 01:49 եւ եւս չորս զանգ՝ 06:09-ից մինչեւ 07:36-ն ընկած ժամանակահատվածում:

Դրանից հետո սուզանավն այլեւս չի մտել կապի մեջ, զանգերի ընդհանուր տեւողությունը կազմել է շուրջ 55 րոպե: «Առաջին զանգերը նավապետը կատարել է, որպեսզի հաղորդի անսարքության եւ առաջացած կարճ միացման, բռնկման սկսվելու մասին, որն իրենից ներկայացրել է ծուխ առանց բոցի»,- ասել է Բալբին մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ այնուհետեւ ամբողջ տեղեկատվությունն անձակազմն ուղարկել է գրավոր տեսքով, որպեսզի «խուսափի փաստերի խեղաթյուրումից»: Դրա համար նաեւ օգտագործվել է արբանյակային կապը:

San Juan դիզել-էլեկտրական սուզանավը, որում Ուշուայա քաղաքից դուրս գալու պահին եղել է անձնակազմի 44 անդամ, դադարել է կապի մեջ մտնել նոյեմբերի 15-ին: Սուզանավի որոնումն սկսվել է նոյեմբերի 16-ի երեկոյան: Նոյեմբերի 30-ին Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնել են անձնակազմին փրկելու գործողությունը դադարեցնելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս