Փաստորեն, Եվրամիությունը մեր կառավարության փոխարեն՝ այժմ աշխատում է ճանապարհային քարտեզը գրելու վրա, միաժամանակ ուղարկելու է բարձրաստիճան խորհրդատուների, որպեսզի իրականացնեն այդ բարեփոխումները։ Սրանից ավելի խայտառակ գնահատական գործող իշխանությունների քաղաքական և կազմակերպչական սնանկությանը՝ դժվար է պատկերացնել։
Վերջին 2 տարում Գերմանիայից Թուրքիա զենքի և ռազմամթերքի արտահանումը 85%-ով նվազել է: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Մեր աղբյուրների տվյալներով՝ հայկական ներկայիս էլիտայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիսանում են ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան հովանու ներքո գործող ոչ պաշտոնական ակումբի անդամ: Ի դեպ, կրկին նշեմ, որ ես հղում եմ կատարում աղբյուրների, որոնց ես կարող եմ վստահել: Ըստ այդ տեղեկատվության՝ այդ ակումբի կազմում է և՛ ՀՀ Պաշտպանության նախարարը, և՛ պարոն Փաշինյանի տիկինը, և՛ հայկական ներկայիս իսթեբլիշմենթի մի շարք այլ ազդեցիկ ներկայացուցիչներ»:
facte.ru կայքը կազմել է այն 5 երկրների ցանկը, ուր մեկնելու համար տուրիստական վիզա ստանալը շատ դժվար գործընթաց է:
Պետությունների քաղաքական և տնտեսական ինտեգրման կարևորագույն բաղադրիչներից մեկը մարդկանց, կապիտալի և տեխնոլոգիաների ազատ տեղաշարժի իրավունքն է այդ միասնական շուկայում:
«Այնուամենայնիվ, դա գիտակցված ռիսկային որոշում էր ՀՀ-ի կողմից, քանի որ Սիրիայում ստեղծված վտանգավոր իրավիճակը, ինչպես նաև Արևմուտք-Ռուսաստան առճակատումն այնտեղ որևէ մեկի համար գաղտնիք չէ»,- մեկնաբանեց Նեյլ Մաքֆարլեյնը:
Իտալիայի Սարդինիա կղզում ֆերմերները բողոքում են արտադրանքի գնման ցածր գների դեմ: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է անցկացվել այդ ակցիաներից մեկը։
Ուկրաինացիների ավելի քան քառորդ մասը (26,9 տոկոսը), որոնք նախագահական ընտրություններում մասնակցելու են քվեարկությանը, մտադիր է պաշտպանել շոումեն Վլադիմիր Զելենսկուն. վարկանիշում նրան հաջորդում են պետության ներկայիս ղեկավար Պյոտր Պորոշենկոն (17,7 տոկոս) եւ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն (15,8 տոկոս):
Սոչիում ավարտվել է ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովը:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել Պակիստանից ժամանկավորապես հետ կանչել իր դեսպանին Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում իրականացված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի զոհ է դարձել, ըստ վերջին տվյալների 45 մարդ:
Եվրախորհրդարանի պատվիրակությունը փետրվարի 17-ին կժամանի Վենեսուելա, որպեսզի մի քանի հանդիպում անցկացնի, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի հետ:
Նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են Ռուսաստանի եւ Բելառուսի ոչ միայն այսօրվա հարաբերությունները, այլեւ դրանց ապագա զարգացման համատեքստում, այդ թվում՝ պետությունների ղեկավարների փոխվելուց հետո:
Չինաստանի ղեկավարի համապատասխան հայտարարությունը մեջբերել է «Սինհուա» գործակալությունը։
Պեկինում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական բանակցությունները փետրվարի 15-ին ավարտվել են առանց հետագա համագործակցության պայմանների համաձայնեցման, սակայն երկու կողմերը նշել են, որ փոքր-ինչ մոտեցել են համաձայնությանը:
ԱՄՆ Պետքարտուղարությունը Սիրիայում հայկական զորախմբի ներկայության առնչությամբ ունի բավականին կոշտ դիրքորոշում։ Վերջինիս տարածած հայտարարության մեջ նշված է, որ չեն պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով թե ռազմական ուղղվածության.
Հնդկաստանի իշխանությունները Ջամուի եւ Քաշմիրի նահանգում իրականացված ահաբեկչական գործողությունից հետո Պակիստանին կզրկի առեւտրական բոլոր արտոնություններից, որոնք երկրին տրամադրվել են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան:
Վենեսուելան կարող է 25 պետություններից ստանալ մոտավորապես 100 մլն դոլարի մարդասիրական օգնություն:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Russai Today» հեռուստաընկերության կողմից հրապարակված սկանդալային տեսանյութը կարծես թե լայն արձագանք չգտավ ներհայաստանյան քաղաքական և հասարակական շրջանակներում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն չի ժխտել, բայց ուղղակիորեն չի էլ հավաստել Իրանի հրթիռային ծրագիրը սաբոտաժի ենթարկելու ծրագրի առկայությունն ԱՄՆ-ում, որի մասին գրել են զանգվածային լրատվամիջոցները:
Փարիզի մետրոյում ծծմբաթթվի կիրառմամբ հարձակման հետեւանքով ծանր վերքեր է ստացել մեկ մարդ:
Վենեսուելայի նախագահի պաշտոնից Նիկոլաս Մադուրոյի հեռանալն այն որոշումն է, որն անհրաժեշտ է Հարավային Ամերիկայի այդ երկրին:
Հայիթիի նախագահ Ժովենել Մոյիզը հայտարարել է, թե չի պլանավորում պաշտոնաթող լինել, չնայած բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցների կոչերին, որոնք ավելի քան մեկ շաբաթ տեղի են ունենում կարիբյան այս երկրում:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դիտարկում է հումանիտար կազմակերպություններին ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից դուրս բերելու եւ այդ երկիր այցելելու արգելքը չեղարկելու հնարավորությունը:
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) փետրվարի 15-ին մերժել է Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում կատարված ահաբեկչական գործողությանն այդ երկրի կառավարության մասնակցությանը վերաբերող պնդումները մասին, որի զոհ է դարձել 45 մարդ:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վերստին սպառնացել է նրանց, ովքեր Խուան Գուայդոյին չեն ճանաչի Վենեսուելայի նախագահ։
Եվրոպական ճարտարապետության ապագան եւ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի շուրջ ստեղծված իրադրությունը կդառնան փետրվարի 15-ին Մյունխենում բացվող անվտանգության միջազգային խորհրդաժողովի գլխավոր թեմաները:
Ուիլյամ Բարն ստանձնել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի – արդարադատության նախարարության ղեկավարի պաշտոնը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի Եվրամիության կողմից Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի վերանայման հասնելու ջանքերը, հատկապես «բեքստոպի»՝ վիճելի պաշտպանական մեխանիզմի մասով, որը կոչված է թույլ չտալ ֆիզիկական սահմանի հայտնվելը Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի միջեւ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է բյուջեի ընդունման օգտին, որը թույլ է տալիս ֆինանսավորել պետական հիմնարկությունների գործունեությունը:
«Կարծում եմ` առաջին հերթին՝ Կառավարությունն ինքը պետք է ասի, թե ինչ է ստանում, մենք առայժմ տեսնում ենք միայն ռիսկեր, իսկ թե կոնկրետ ինչ օգուտներ կան, իշխանությունն ինքը պետք է բացատրի»: