
Ծծմբաթթվի կիրառմամբ հարձակում է տեղի ունեցել Փարիզի մետրոյում. France Info

Փարիզի մետրոյում ծծմբաթթվի կիրառմամբ հարձակման հետեւանքով ծանր վերքեր է ստացել մեկ մարդ: Այդ մասին հայտնել է France Info պորտալը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը 8-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ին) Ֆրանսիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենի առաջին ուղեգծում:
Հարձակվողը փախել է պատահարի վայրից: Նշվում է, որ տուժածի կյանքը սպառնալիքի տակ է: Նա դեմքի ու ձեռքերի ծանր այրվածքներ է ստացել: Տեղի ունեցած մանրամասներն ու հանգամանքները ճշտվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: