Բաժիններ՝

Պակիստանը մերժում է Քաշմիրի ահաբեկչությանը երկրի մասնակցության մեղադրանքները

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) փետրվարի 15-ին մերժել է Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում կատարված ահաբեկչական գործողությանն այդ երկրի կառավարության մասնակցությանը վերաբերող պնդումները մասին, որի զոհ է դարձել 45 մարդ: Գերատեսչության հայտարարությունը հաղորդել է Reuters գործակալությունը։

«Մենք վճռականորեն ժխտում ենք Հնդկաստանի կառավարության եւ մեդիաշրջանների զրպարտությունները, որոնք փորձում են (Հնդկաստանում) կատարված հարձակումը կապել Պակիստանի պետության հետ՝ առանց հետաքննության անցկացման»,- հայտնել է ԱԳ նախարարությունը:

Փետրվարի 14-ին Ջամուի եւ Քաշմիրի նահանգում մահապարտ ահաբեկիչը պայթանյութով լի ավտոմոբիլ է պայթեցրել զինվորական շարասյան մոտ, ինչի հետեւանքով, ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 45 մարդ՝ Կենտրոնական ռեզերվի ոստիկանության ուժերի (ռազմականացված ոստիկանական կառույց) զինծառայողներ:

Հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ ե Մուհամադ»-ը («Մուհամեդի բանակ»)՝ նահանգում գործող արմատական անջատողական խմբավորումներից մեկը: Հնդկաստանի արտգործնախարությունը հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունը, «որն արգելված է ՄԱԿ-ի եւ այլ երկրների կողմից», բազավորված է Պակիստանում եւ օգտվում է նրա օժանդակությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս