Մյունխենում մեկնարկող անվտանգության խորհրդաժողովը խոստանում է խոշորագույնը դառնալ պատմության մեջ
Եվրոպական ճարտարապետության ապագան եւ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի շուրջ ստեղծված իրադրությունը կդառնան փետրվարի 15-ին Մյունխենում բացվող անվտանգության միջազգային խորհրդաժողովի գլխավոր թեմաները:
Թվով 55-րդ համաժողովը կընդունի ռեկորդային թվով մասնակիցների. դրան շուրջ 600 քաղաքական գործիչներ, գործարար ու գիտական շրջանների, ինչպես նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ կժամանեն ամբողջ աշխարհից։
Խորհրդաժողովը Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին կբացեն Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Գեվին Ուիլյամսոնը:
Երեք օրվա ընթացքում համաժողովի մասնակիցները կքննարկեն մի ամբողջ շարք թեմաներ, ներառյալ պաշտպանության բնագավառում եվրոպական քաղաքականության ապագան, Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները, Ուկրաինայի ճգնաժամը, Մերձավոր Արեւելքի ու Վենեսուելայի հակամարտությունները, Չինաստանի դերը աշխարհում եւ բազմաթիվ այլ թեմաներ: Խորհրդաժողովի գլխավոր օրակարգում այս տարի մտցվել է նաեւ «Կլիման եւ անվտանգությունը» թեման:
Խորհրդաժողովին կմասնակցեն պետությունների ու կառավարությունների 35-ից ավելի ղեկավարներ, արտաքին գործերի շուրջ 50 նախարար եւ պաշտպանության 30 նախարար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: