
«Ամերիկան կօգտագործի իր հզորության բոլոր լծակները». Փոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն չի ժխտել, բայց ուղղակիորեն չի էլ հավաստել Իրանի հրթիռային ծրագիրը սաբոտաժի ենթարկելու ծրագրի առկայությունն ԱՄՆ-ում, որի մասին գրել են զանգվածային լրատվամիջոցները:
Fox News-ում կայացած հարցազրույցում Փոմպեոյին հարցրել են, թե արդյոք այդ ծրագիրն Իրանի դեմ պայքարի միջոցներից մեկն է: «Ես չեմ խոսում գործունեության շատ ասպեկտների մասին, որը երկիրը կարող է իրականացնել գաղտնի: Բայց, անտարակույս, Ամերիկան կօգտագործի իր հզորության բոլոր լծակները, որպեսզի կրճատի հրթիռային ծրագրի զարգացման Իրանի ներուժը»,- ասել է Փոմպեոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: