Սաուդյան Արաբիայի հյուսիսի Ջեբել Էլ Լաուզի լեռնային շրջանում ձյուն Է տեղացել: Տեղացի բնակիչներն արդեն տարբեր տիպի սահնակներ, ինքնաշեն դահուկներ վարձակալության տալու կետեր են բացել։
Ավտոմեքենաներ արտադրող «Հոնդա» ընկերությունը պատրաստվում է 2022թ-ին փակել Մեծ Բրիտանիայի Սվինդոն քաղաքի իր գործարանն, ինչի արդյունքում կկրճատվի 3500 աշխատատեղ:
Քաղաքականության մեջ, մանավանդ՝ միջազգային, մի գրված կանոն կա՝ «ձեռք ես տվել, պետք է խաղաս», և դրա համար անողոք քաղաքականությունը մշակում է լուրջ, միջնորդավորված և ուղիղ երաշխավորման մեխանիզմներ։
Եվրամիությունը Վենեսուելայի հետ հարաբերություններում կարող է կիրառել նոր պատժամիջոցներ:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հրամանագիր է ստորագրել՝ Խաղաղ օվկիանոսի Լաս Տրես Մարիաս կզիներից մեկում գտնվող ամենահին բանտերից մեկը փակելու և այն շրջակա միջավայրի հետազոտման կենտրոն դարձնելու մասին:
Բրիտանացի միանգամից յոթ պատգամավորներ հայտարարել են, որ դուրս են գալիս Լեյբորիստական կուսակցությունից, քանի որ դժգոհ են նրա ղեկավարությունից:
Առնվազն 15 մարդ է զոհվել փետրվարի 18-ին Սիրիայի Իդլիբի նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Իսրայելի ձախ կենտրոնամետ առաջնորդներից մեկը՝ Ցիպի Լիվնին, հայտարարել է, որ հրաժարվում է ապրիլյան ընտրություններին մասնակցելուց եւ ավարտում է քաղաքական կարիերան:
Իրանի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Բաքերին Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) մեղադրել է ահաբեկիչներին հովանավորելու մեջ, որոնք հարձակում են կատարել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) վրա, որի հետեւանքով զոհվել է 27 մարդ:
Սոչիում Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում ուշագրավ զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։
Brexit-ի շուրջ ստեղծված իրադրությունը հնարավոր կլինի քաղաքական փակուղուց դուրս բերել միայն Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի իշխանությունների միջեւ անհրաժեշտ փոխվստահության դեպքում:
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների վերանայման անհրաժեշտ պայմանը Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարումն է:
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն փետրվարի 18-ին դատապարտել է Եվրախորհրդարանի այն պատգամավորներին երկրի տարածք չթողնելու Վենեսուելայի իշխանությունների որոշումը, որոնք ցանկանում էին այցելել Վենեսուելա։
Եվրամիությունը Կերչի նեղուցի իրադարձությունների համար Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ միաձայն որոշում կընդունի առաջիկա շաբաթներին:
Պակիստանի արտաքին գործերի նախաարությունը կոնսուլտացիաների համար Հնդկաստանից հետ է կանչել իր դեսպանին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին հայտարարությանը: Էրդողանը Մակրոնի հայտարարությանը գնահատական է տվել թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում։
Հնդիկ չորս զինծառայող, այդ թվում՝ մեկ մայոր է զոհվել Ջամուի եւ Քաշմիրի նահանգում փետրվարի 18-ին զինյալների հետ բախումների ընթացքում:
ԱՄՆ-ը, չնայած «ամերիկյան առաջատարության» վերաբերյալ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարություններին, որը նա արել է Մյունխենի՝ անվտանգությանը նվիրված խորհրդաժողովի ընթացքում, փաստորեն զիջում է իր դիրքերը Ռուսաստանին եւ Չինաստանին:
ԿԺԴՀ-ն իր զարգացման մեջ «բեկումնային պատմական պահ» է ապրում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ գագաթնաժողովի նախաշեմին, որը նախատեսվում է փետրվարի 27-28-ին անցկացնել Հանոյում:
Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը, որին թույլ չի տրվել մտնել Վենեսուելա, փետրվարի 17-ի երեկոյան Iberia ընկերության հետադարձ ավիաչվերթով մեկնել է Մադրիդ:
Ամերիկացի սենատոր Մարկո Ռուբին (հանրապետական, Ֆլորիդայի նահանգից) պնդում է, որ վենեսուելացի զինվորականները ստիպված կլինեն թաքնվել արդարադատությունից, եթե նրանք խանգարեն ԱՄՆ-ի մարդասիրական օգնության առաքմանը Բոլիվարյան Հանրապետություն:
«Դա որոշում է, որն ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունները, մեղմ ասած, բավականին սառն են»:
Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, խնդիր է դրել հավաքել մեկ միլիոն կամավորների՝դիմակայելու բանակային ստորաբաժանումներին, որոնք խոչընդոտում են արտասահմանյան օգնության մուտքը երկիր։
Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոն ներկայացրել է թիվ 302 բանաձևը՝ առաջարկելով վերաբացել նահանգի և Հայաստանի միջև առևտրային գրասենյակը, որը փակվել էր նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի օրոք:
Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն անմիջապես հասկացել է այն իրողությունը, որ Հայաստանում իշխանության պահպանման բանաձևն անցնում է Կրեմլով։ Հասկացել է ու շատ ավելի ինքնամոռաց է տրվել ռուսական շահերի սպասարկմանը, քան դա արվում էր նախկինում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախկին եւ գործող մի քանի քաղաքական գործիչներից հետ է մնացել ժողովրդականության վարկանիշում. մասնավորապես, Ֆրանսիայի բնապահպանության նախկին նախարար Նիկոլա Յուլոն գլխավորել է վարկանիշը:
Սակայն, Բեզոսի խոսքով, վերջերս հենց ինքն է դարձել մամուլի զոհ. National Enquirer հանդեսի հրատարակիչները գործարարին սպառնացել են հրապարակել նրա եւ իր սիրուհու մերկ լուսանկարները, եթե նա շարունակի հետաքննությունը, որի միջոցով Բեզոսը փորձում է պարզել, թե որտեղից է թերթը ավելի վաղ ձեռք բերել իր հեռախոսից սիրուհուն ուղղված տեքստային հաղորդագրությունները:
ՀՀ իշխանությունները վերակազմավորում են Սփյուռքի նախարարությունը՝ փոխարինելով այն ՀՀ վարչապետին կից հանձնակատարի պաշտոնով: «Ամերիկայի Ձայնը» քննարկել է այս հարցը սփյուռքահայ շրջանակների և փորձագետների հետ:
Գերմանիան աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը:
«Մենք չունենք ոչ նրանց փողերի, ոչ էլ նրանց կարիքը, նրանք մարդիկ են, ովքեր չեն հարգում օրենքը եւ գալով այստեղ՝ թունավորում են մեր համակարգը, փորձում կաշառել մեր քաղաքացիներին»,- Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ Բրայան Էրլը կրկին անգամ հիշեցնում է՝ ԱՄՆ-ը պատրաստ է իր կողմից բոլոր ջանքերը գործադրել զարգացող երկրներից ապօրինի ձեռքբերված գումարները վերադարձնելու համար: