Բաժիններ՝

Ուիլյամ Բարն ստանձնեց ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնը

Ուիլյամ Բարն ստանձնել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի – արդարադատության նախարարության ղեկավարի պաշտոնը: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը: Սպիտակ տան մամուլի ծառայությունը տարածել է երդմնատվության փակ արարողության լուսանկարը: Երդմնատվությունն անցկացրել է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը՝ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ: Մինչ այդ Սենատը Բարին հաստատել էր 52 կողմ եւ 36 դեմ ձայներով

: Ավելի վաղ նա հայտարարել է, որ այդ պաշտոնում իր առաջնահերթություններից մեկն է համարում ԱՄՆ-ում ընտրությունների պաշտպանությունը: Բարն արդեն գլխավոր դատախազ է աշխատել Ջորջ Բուշ Ավագի նախագահության օրոք: Թրամփը 2018 թվականի նոյեմբերին պաշտոնից արձակել է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին, նրա պարտականությունները կատարում էր Մեթյու Ուիթաքերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս