«Թող ուշադիր լսեն։ Նրանք, ովքեր այսօր արդեն պաշտոններ չեն զբաղեցնում, մեկ է, պատասխան են տալու, իսկ նրանք, ովքեր այսօր են պատասխանատու, դեռ ժամանակ ունեն, կարող են այդ հարցին լուծում տալ։ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալել է»։
Առեւտրի ոլորտում երկրների միջեւ սրվող հակասությունները եւ գլոբալ տնտեսության զարգացման դանդաղումը հանգեցրել են այն բանին, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իջեցրել է առեւտրի աճի կանխատեսումները 2019 եւ 2020 թվականների համար:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին ժամանակ իր ելույթում խիստ քննադատության ենթարկեց ԱՄՆ-ին:
«Լիահույս ենք, որ Իրանն օգուտներ կստանա այս համագործակցությունից»,- քիչ առաջ այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասաց հատուկ հյուր ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին՝ անդրադառնալով նիստի արդյունքներին և Իրան-ԵԱՏՄ համագործակցությանն ու համաձայնագրին, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի վերջին:
Ինչպես հայտնի է՝ Երևանում տեղի է ունենում ԵԱՏՄ երկրների գագաթաժողովը, որին մասնակցում են միության անդամ երկրների ղեկավարները։ Որպես կառույցի գործընկեր պետություններ՝ այս ֆորումին հրավիրված են նաև Իրանի, Մոլդովայի նախագահներն ու Սինգապուրի վարչապետը։
«Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացները նպաստում են մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը»,- քիչ առաջ այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` անդրադառնալով նիստի արդյունքներին:
Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Կոուվենին այն կարծիքին է, որ Լոնդոնին անհրաժեշտ է ավելի լուրջ առաջարկներ ներկայացնել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ մաքսային ռեժիմի վերաբերյալ:
Հոնկոնգի ոստիկանությունը բողոքի ակցիաների մասնակիցներին ցրում է չմաքրվող կապույտ ներկ պարունակող ջրով:
Հոնկոնգի Օրենսդիր ժողովի քարտուղարությունը հայտարարել է անձնակազմի անհապաղ տարհանման մասին քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին, որոնք արդեն վերաճել են ոստիկանության հետ ցուցարարների բախումների։
Քիչ առաջ Երևանի նախագահական նստավայրում մեկնարկեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ ղեկավարների մասնակցությամբ: ԵԱՏՄ խորհրդի նիստի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պերուի նախագահ Մարտին Վիսկարան կարգադրել է արձակել երկրի Կոնգրեսը, բայց օրենսդիրները հրաժարվել են ցրվել եւ ի պատասխան որոշում են ընդունել նրան 12 ամիս ժամկետով հեռացնել իշխանությունից:
Հոկտեմբերի 1-ին մի քանի հազար մարդ է դուրս եկել Հոնկոնգի փողոցներ՝ կոչ անելով Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը՝ «իշխանությունը վերադարձնել ժողովրդին»:
Անցած օրվա ընթացքում Լեհաստանում մեկ մարդ է մահացել, եւս 18-ը վերքեր են ստացել անբարենպաստ եղանակի պատճառով:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը խոստացել է պահպանել երկրի հատուկ վարչական շրջանների՝ Հոնկոնգի եւ Մակաոյի բարձր աստիճանի ինքնավարությունը:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները հոկտեմբերի 1-ին սկսել են բողոքի ակցիաներ անցկացնել տարածաշրջանում անկախության հանրաքվեի երկրորդ տարեդարձի կապակցությամբ, որն Իսպանիայի իշխանություններն անօրինական են համարում:
Թայվանի Իլան գավառում կամուրջ է փլվել, երբ այնտեղով բենզինի ցիստեռն էր անցնում, կան բազմաթիվ տուժածներ, ինչի մասին հայտնել է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է առաջիկայում Եվրամիությանը ներկայացնել իր կառավարության պաշտոնական առաջարկությունները, որոնք վերաբերում են ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալուն:
Աշխարհում ոչ մի ուժ ի զորու չէ կանգնեցնել չին ազգի զարգացումը:
Չինաստանը հոկտեմբերի 1-ին ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ Պեկինում կայացած զորահանդեսում առաջին անգամ ներկայացրել է DF-41 միջմայրցամաքային նորագույն բալիստիկ հրթիռը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք:
Թաիլանդի մայրաքաղաքում փոշու միկրոմասնիկներով օդի աղտոտվածության մակարդակը կրկին խիստ գերազանցել է նորման:
PetroChina չինական էներգահսկան՝ նավթի-գազի CNPC ազգային կորպորացիայի դուստր ձեռնարկությունը, նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերել երկրի հյուսիս-արեւմուտքի Օրդոսի ավազանում, որի պաշարները գնահատվում են 1 միլիարդ տոննա:
CBS հեռուստաալիքը հրապարակել է Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթի-գազի պետական ընկերության գործարանների վրա կենտրոնացված հարվածի տեսանյութը:
Մեծ Բրիտանիան մշտապես պատերազմի վիճակում է գտնվում Ռուսաստանի եւ այլ պետությունների տարածքից կիբեռգրոհների պատճառով:
«Ներկայումս մշակվում են ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման տեխնիկական մանրամասները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով վաղը Երևանում Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպմանը և ՌԴ նախագահի երևանյան օրակարգին:
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները մերժել են Ռումինիայի եւ Հունգարիայի թեկնածուներ Ռովանա Պլումբին եւ Լասլո Տրոչանին Եվրահանձնաժողովի (ԵՀ) նոր կազմի պաշտոններում՝ «շահերի բախման» պատճառով:
Իրանն ավելի լուրջ բանակցությունների է պատրաստ Պարսից ծոցի անվտանգության ապահովման նախաձեռնության շուրջ, որով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հանդես եկավ Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
Իսպանիան կարող է Եվրոպայի ինստիտուտներում կորցնել կշիռը, եթե երկրում շարունակվի քաղաքական ճգնաժամը, որն արդեն հանգեցրել է արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության:
ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի առթիվ հոկտեմբերի 1-ին կայանալիք հանդիսությունները Հոնկոնգում կանցնեն համեստ:
ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբին, համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին։