Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ են անում Թուրքիային՝ դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական գործողությունները:
Եվրամիության 27 երկրների բարձրաստիճան դիվանագետները հոկտեմբերի 11-ին Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեին հանձնարարել են՝ ակտիվացնել եւ արագացնել հանրակցության կազմից Մեծ Բրիտանինայի՝ առաջիկա դուրս գալու պայմանների վերաբերյալ Լոնդոնի հետ բանակցությունների գործընթացը:
Փախստականների առջեւ Եվրոպայի դուռը բացելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքները բացարձակապես անընդունելի են:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մինչ այժմ իրատեսական առաջարկություն չեն ներկայացրել Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանին նշանակել Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 11-ին բանակցություններ է վարել Թուրքիայում։
ԱՄՆ-ի պետքարտուղարի ավագ խորհրդական Մայքլ Մաքքինլին հրաժարական է տվել այն աշխատակիցներին պաշտպանելու Մայքլ Փոմպեոյի անկարողության պատճառով, որոնք կապված է Ուկրաինայի գործի հետ:
Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
«Մենք երբեք չենք ընդունի, որ զինեն փախստականներին և որպես շանտաժի գործիք օգտագործեն մեր դեմ։ Նախագահ Էրդողանի երեկվա սպառնալիքները տեղին չեն»,- գրել է Դոնալդ Տուսկը։
Հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) ևս իր ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները։ Իր թվիթերյան միկրոբլոգում այդ մասին բազմաթիվ գրառումներ անելուց հետո, Շերը իր հետևորդներին հիշեցրել է 1915 թվականին հայերի դեմ թուրքերի իրականացրած Ցեղասպանության մասին, որի հետևանքով սպանվեց մոտ 2 միլիոն հայ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 11-ին կատակով գանգատվել է, որ ամերիկյան վարչակազմը գլխավորելուց հետո զրկվել է բոլոր ընկերներից։
Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը։ Ֆրանսիայի նախագահը դրանում միլիոնավոր մարդկանց կյանքի հանդեպ վտանգ է տեսնում։
Ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել Իսպանիայի Տարագոնայի նահանգում (Կատալոնիայի ինքնավար հանրակցություն):
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրաժարվել է ներկայանալ դատարան, որտեղ քննվում է նրա դեմ հարուցված գործը:
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին սկսվել Է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին մասնակցում Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի Սիրիայի հյուսիսում էթնիկական զտումների եւ քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելու դեպքում, սակայն առայժմ Վաշինգտոնում չեն արձանագրել Անկարայի կողմից նման գործելակերպի օրինակներ:
Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհուրդը (CCAF) դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:
Վաշինգտոնում ամերիկա-չինական երկօրյա բանակցությունների առաջին օրը շատ լավ է անցել:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարծում է, որ Եվրամիությունը չպետք է ենթարկվի Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների առջեւ «Եվրոպայի դուռը բացելու» Անկարայի սպառնալիքներին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զարմացրել է բոլորին այսպես կոչված մամուլի մարաթոնով, որն սկսվել է հոկտեմբերի 10-ի 10:00-ին եւ ավարտվել կեսգիշերին՝ տեւելով ավելի քան 14 ժամ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական գործողության հետ կապված իրավիճակում կա գործողությունների երեք տարբերակ, որոնցից մեկը՝ միջնորդությունն է Թուրքիայի եւ քրդերի միջեւ բանակցություններում: Այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հոկտեմբերի 10-ին գրել է իր Twitter-ում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ եվրոպական երկիր Թուրքիայից պահանջել է կանգնեցնել գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում, քանի որ այն չի լուծի այդ երկրի անվտանգության խնդիրները: ՄԱԿ-ի կենտրոնակայանում Սիրիայի հյուսիսի իրադրության շուրջ նախօրյակին կայացած փակ կոնսուլտացիաներից հետո հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Գերմանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրգեն Շուլցը, որը հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ-ի «եվրոպական հնգյակի»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի եւ Լեհաստանի, ինչպես նաեւ հայտարարությունը պաշտպանած Էստոնիայի անունից:
Twitter-ի chriszeintl օգտատերը տեսանյութ է հրապարակել ավստրիական Լինցում օդանավակայանից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի վայրից։
«Քոչարյանի տիկնոջ հետ հանդիպումը, որը շատերն ընդունեցին՝ որպես մարտահրավեր, ապացույց է, որ Ռուսաստանի դիրքորոշումը, ՌԴ նախագահի դիրքորոշումը մշտապես եղել է այնպիսին, որ Ռուսաստանն ունի գործընկերներ, որոնք հին են, ստուգված, ուստի նրանց հետ համագործակցում է, աջակցում է»:
Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հերթական փուլը շատ երկրների քննադատությանն է արժանացել, ընդ որում՝ այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, որը զորավարժություններ է սկսել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Կովկասագետների գիտական համայնք» կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը:
««Վալդայ»-ում միանշանակ մտահոգիչ էր ՌԴ արտգործնախարարի անդրադարձը ՀՀ վարչապետի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությանը: Միակողմանի հայտարարությունները, իհարկե, խնդրի կարգավորմանը չեն նպաստում»:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ չի ափսոսում պետության ղեկավարի պաշտոնը թողնելու համար եւ այդ որոշումը ճիշտ է համարում։
Եվրախորհրդարանը հրաժարվել է հաստատել Եվրահանձնաժողովի կազմի մեջ մտնելու երրորդ հավակնորդի՝ ֆրանսուհի Սիլվի Գուլարի թեկնածությունը:
Ռումինիայի խորհրդարանը հոկտեմբերի 10-ին անվստահություն է հայտնել երկրի սոցիալ-դեմոկրատական կառավարությանը՝ Վիորիկա Դենչելեի գլխավորությամբ։
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը Սիրիայում Անկարայի ռազմական գործողության կապակցությամբ գերատեսչություն էկանչել Փարիզում Թուրքիայի դեսպանին: