Բաժիններ՝

Իռլանդիայի ԱԳ նախարարը ձախողված է համարում հանրապետության սահմանի վերաբերյալ Լոնդոնի առաջարկը

Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Կոուվենին այն կարծիքին է, որ Լոնդոնին անհրաժեշտ է ավելի լուրջ առաջարկներ ներկայացնել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ մաքսային ռեժիմի վերաբերյալ: Ինչպես հոկտեմբերի 1-ին հայտնել է Reuters գործակալությունը, նա այդպես է մեկնաբանել հաղորդումներն այն մասին, որ Միացյալ Թագավորությունը ոչ պաշտոնական փաստաթղթեր է փոխանցել Բրյուսելին, որոնք վերաբերում են Brexit-ի պայմաններին:

Դրանցում առաջարկվում է սահմանի երկու կողմում ստեղծել ,մաքսային ձեւակերպման կենտրոններե, որպեսզի հնարավոր լինի խուսափել ստուգումների անհրաժեշտությունից՝ այն հատելիս: Այդ գաղափարը Դուբլինը երկար ժամանակ մերժում է: ,Ոչ պաշտոնական առաջարկները ձախողման են դատապարտված,-նշել է Կոուվենին:-ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունից անհրաժեշտ են լուրջ առաջարկներ, որպեսզի Brexit-ի շուրջ գործարքը ձեռք բերվի հոկտեմբերինե: ,Հյուսիսային Իռլանդիան եւ Իռլանդիայի Հանրապետությունը ավելի լավին են արժանիե,-հավելել է նախարարը: Ինչպես հոկտեմբերի 1-ին հայտնել է Times թերթը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է առաջիկայում Եվրամիությանը ներկայացնել իր կառավարության պաշտոնական առաջարկությունները, որոնք վերաբերում են ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալուն: Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ ի թիվս այլ բաների, Ջոնսոնը Եվրամիությանը կդիմի Brexit-ի հետագա հետաձգում թույլ չտալու խնդրանքով: Թերթը նշում է, որ հոկտեմբերի 31-ին Եվրամիության կազմից երկրի դուրս գալը, ինչպես որ Ջոնսոնը խոստացել է բրիտանացիներին, կլինի այն պայմաններից մեկը, որոնք վարչապետը կներկայացնի եվրոպական կառավարությունների ղեկավարներին: ,Ես զգուշավոր լավատեսություն ունեմե,- սեպտեմբերի 30-ին, ելույթ ունենալով Մանչեսթերում, հայտարարել է Ջոնսոնը՝, որը, The Daily Telegraph-ի տվյալներով, արդեն հոկտեմբերի 1-ին պատրաստվում է հեռախոսով իր առաջարկությունները շարադրել Եվրոպայի ղեկավարներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս