Էրդողանն անպատասխան է թողել լրագրողների հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտգործնախարար Հաքան Ֆիդանի կողմից արված հայտարարություններն անպատասխան է թողել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ինչպես նշվում է աղբյուրում, Ֆիդանը հայտարարել էր, որ տեղական արտադրության KAAN կործանիչի շարժիչն ԱՄՆ-ից գնելու հարցում խոչընդոտներ են առաջացել, իսկ ավելի ուշ պնդումներ էին արվել, թե Էրդողանը տեղյակ չէ սրա մասին:

Չնայած այս ամենին հաջորդել էր Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հերքող հայտարարությունը, այնուամենայնիվ Էրդողանը երկու անգամ անպատասխան է թողնում թեմայի վերաբերյալ հնչած նույն հարցը՝ երկրորդ անգամ կրկնելու ժամանակ միայն հայացք նետելով լրագրողի վրա:

«Nefes» թերթի լրագրող Նիսանուր Յըլդըրըմը մասնավորապես հարցրել էր. «Ֆիդանն ասել է, թե KAAN-ի շարժիչների մասով ԱՄՆ կոնգրեսը թույլտվություն չի տվել: Ինչպե՞ս կգնահատեք սա»:

Բացի այդ, մեկ այլ լրագրող՝ Յըլդըզ Յազըջըօղլուն Էրդողանին հարց է ուղղել F-35 կործանիչների շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Որքան էլ որ հետաքրքրված եմ, քո չափ հետաքրքրված չեմ: Թրամփին հիշեցրել եմ, որ մենք գումար ենք տվել: Հետևում ենք՝ տեսնելու, թե ինչ կլինի»,-պատասխանել է Էրդողանը:

Տեսանյութեր

Լրահոս