Բաժիններ՝

Լեհաստանում տասնյակ մարդիկ են տուժել տարերքի հարվածից, կա մեկ զոհ

Անցած օրվա ընթացքում Լեհաստանում մեկ մարդ է մահացել, եւս 18-ը վերքեր են ստացել անբարենպաստ եղանակի պատճառով: Այդ մասին հայտնել է Պետական հրշեջ պահպանությունը:

Սեպտեմբերի 30-ին, օրվա երկրորդ կեսին, երկրի զգալի մասում մոլեգնել են փոթորիկներ, որոնք ուղեկցվել են անձրեւներով: Տարերքը վնաս է հասցրել շուրջ 400 շենքի, այդ թվում՝ մոտավորապես 200 բնակելի տների: «Մեկ մարդ մահացել է, 18 հոգի վերքեր են ստացել: Վիրավորներից հինգը հրշեջներ են, որոնք օգնություն էին ցուցաբերում բնակչությանը»,-ասված է հաղորդագրության մեջ: Ընդամենը հրշեջներին հարկ է եղել մեկնել ավելի քան 6 հազար անգամ՝ հավաքելու տապալված ծառերը եւ 600 անգամ՝ արտամղելու ջուրը:

Փոթորկի հետեւանքները վերացնում են նաեւ էներգետիկները: Հոկտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ առանց էլեկտրականության էր մնում 27 հազար տուն, առավելապես Լոձի, Մազովեցկու եւ Լյուբուշի վոյեւոդություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս