Հունաստանը կշարունակի մնալ Իսրայելի դաշնակիցը

Հունաստանը կմնա Իսրայելի դաշնակիցը՝ չնայած Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողություններին: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լանա Զոխիուն։

Սեպտեմբերի սկզբին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել էր, որ Իսրայելի ագրեսիվ գործողությունները կզրկեն նրան միջազգային աջակցությունից և կօտարացնեն մնացած դաշնակիցներից:

«Մենք ռազմավարական գործընկերություն ունենք Իսրայելի հետ, որն անպայման ցանկանում ենք պահպանել»,- ասել է ԱԳՆ խոսնակը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին: Վերջինիս խոսքերը հրապարակվել են Հունաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031