Զինված ուժերի տարբեր օղակներին մշտապես հարված հասցնելով՝ բանակ չես զարգացնի. Տիգրան Աբրահամյան

Որևէ մարտունակություն և զարգացում չի կարող ունենալ մի բանակ, որտեղ պետական մակարդակով անարգում են այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց կյանքն են տվել այս երկրի պաշտպանության համար, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, թե սեպտեմբերյան իրադարձությունների տարելիցին որևէ պաշտոնական պատվիրակություն չի այցելել Եռաբլուր, հարգանքի տուրք չի մատուցվել հայրենիքի պաշտպանների հիշատակին։

«Ես ոչ միայն գիտակցում եմ այս իրավիճակի ծանր հետևանքները մեր Զինված ուժերի վրա, այլև գիտակում եմ, որ Զինված ուժերը որպես հինգերորդական կառույց հայտարարելով, դերը նվազեցնելով, ԶՈՒ տարբեր օղակներին անընդհատ հարվածներ հասցնելով՝ ԶՈՒ-ն զարգացնելու, մարտունակության խնդիրներ լուծելու որևէ հնարավորություն չի լինելու»,-ասաց Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031