Ադրբեջանը ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջն է բարձրացնում. Սարգիս Խանդանյան

ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը պնդում է՝ խաղաղությունը փաստ է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համաձայնել ու նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը։

Այդուհանդերձ, ըստ ՔՊ-ականի, խաղաղությունը պրոցես է, այդ մեկ իրադարձությամբ չի ամփոփվում։

«Կան գործողություններ, որոնք պետք է արվեն, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումն ու վավերացումը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա։

Խանդանյանի խոսքով՝  Ադրբեջանի անդադար նախապայմանն է, որ ՀՀ սահմանադրությունը փոփոխվի։

«Խաղաղությունը չի կարող մնալ փաստ, պետք է անընդհատ այդ փաստը սնուցել բանակցություններով»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031