
Ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը ներառվել է ուկրաինական սև ցուցակում

Ֆուտբոլի լեգենդ, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու ՆիկիտաՍիմոնյանին ներառել են ուկրաինական «Միրոտվորեց» ծայրահեղական կայքի բազայում։
Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, ի թիվս այլ հայտնի ռուսաստանցիների, մեղադրվում է «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության» համար:
Ավելի վաղ «Միրոտվորեցի» տվյալների բազա էին ընդգրկվել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, դահուկավազքի եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Բոլշունովը, ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբան, գեղասահքի Եվրոպայի չեմպիոն Մարկ Կոնդրատյուկը և սուսերամարտիկ Սոֆյա Վելիկան:
Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է (160 գոլ): Ակումբի կազմում հանդես է եկել 1949-59 թվականներին։ Բացի այդ, Սիմոնյանը «Սպարտակի» գլխավոր մարզիչ է աշխատել 1960-1965 և 1967-1972 թվականներին: 1956 թվականին ԽՍՀՄհավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ Երևանի «Արարատը» դարձել է ԽՍՀՄ չեմպիոնև գավաթակիր։