Իհարկե, Փաշինյանի վարքագիծը նման է անպատասխանատու արկածախնդրության, որովհետև դուռ կարող է բացել նոր պատերազմի համար, որտեղ Հայաստանն ամբողջովին անպաշտպան ու առանց դաշնակիցների է մնալու Ադրբեջանի դիմաց (դա է լինելու երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հետևանքը):
Մոսկվան Երևանից քայլեր է ակնկալում Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ Այսօր հերթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) շրջանակներում համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունում ԶԼՄ-ների համար ընդունելության ժամանակ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կողմից Հայաստանից արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս խմբաքանակներում խախտումների արձնագրումն ու ժամանակավոր սահմանափակումներ կիրառելու որոշումը հայաստանյան հանրային շրջանակները տարբեր կերպ մեկնաբանեցին՝ չբացառելով քաղաքական համատեքստը։
Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները մտահոգություններ են առաջացնում Հայաստանի ապագայի համար։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով հուլիսի 15-ին մեկնարկած «Արծիվ գործընկեր–2024» հայ-ամերիկյան խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասին, որոնք կանցկացվեն մինչև հուլիսի 24-ը Հայաստանում:
2024-ի հունվար-մայիս ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալներով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում առաջատարն է։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
ԱՄՆ-ն Երևանին ներքաշում է հակառուսական արշավների մեջ, տուժելու են հենց այդ երկրները. Զախարովա
Բրյուսելը Երևանի և Բաքվի միջև երկկողմ ուղիղ փոխգործակցության հնարավորություն է տեսնում: Այսօր Օքսֆորդում Եվրոպական քաղաքական համայնքի 4–րդ գագաթնաժողովում այս հայտարարությունն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին զինվորականների թվաքանակը կավելացնի գրեթե երեք անգամ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երկրորդ 5-ամյա ժամկետով վերընտրվել է իր պաշտոնում։ Այս մասին հաղորդում է POLITICO հրատարակությունը։
Փաշինյանը մոլորված միայնակ շրջում է ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովում
Մարիա Զախարովայի հերթական բրիֆինգը՝ ՈՒՂԻՂ
Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ ընդգծելով, թե հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է Մեծ Բրիտանիա։ Նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք Telegram-ում նրա հաղորդագրությունից։
Իհարկե, չեմ բացառում, որ սա պատրվակ դառնա Բայդենի՝ մրցավազքից դուրս գալու համար: Նրա նկատմամբ ներքին ճնշումը բավականին մեծ է: Նույնիսկ ամենից հավատարիմ թիմակիցներն են նրան կոչ անում չշարունակել պայքարը, իսկ հիմնական քաջալերողները նրա ընտանիքի անդամներն են:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մինչև 2029 թվականն այդ պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում խոստանում է Եվրամիությունը վերածել պաշտպանական միության։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը չորեքշաբթի հայտարարել է, որ Բայդենի հիվանդությունը թեթև է ընթանում։ Նա վստահեցրել է, որ նախագահը նախկինում ստացել է և՛ առաջնային, և՛ խթանող պատվաստումներ։
Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում, մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:
Հայաստանն, Ադրբեջանը, Բանգլադեշը, Կամբոջան և Շրի Լանկան դիմել են Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ)՝ դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար։ Այդ մասին հայտնել է ՇՀԿ-ի քարտուղարությունում Իրանի ազգային համակարգող Մեհրդադ Քիաին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնում գտնվող իր թղթակցին։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը և Սենատի մեծամասնության առաջնորդ Չարլզ Է. Շումերը նախագահ Ջո Բայդենի հետ անցած շաբաթ առանձին հանդիպումների ժամանակ նրան ասել են, որ նրա թեկնածությունը նախագահական ընտրություններում վտանգում է Դեմոկրատական կուսակցության հաղթանակի հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է The Washington Post պարբերականը։
Եվրոպացի փորձագետ Սյուզան Ստյուարտը մեզ հետ զրույցում ասաց, որ սա թեթև եվրոպական ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս լայնաֆորմատ շփումներ կազմակերպել, նախաձեռնություններով հանդես գալ, ապահովել կապ ԵՄ անդամ երկրների ու անդամակցության ցանկություն ունեցող, սերտ հարաբերությունների ձգտող երկրների հետ։ Այս առումով, նրա խոսքով, այս գագաթնաժողովում առանձնահատուկ կարևոր են Արևելյան գործընկերության մաս կազմող երկրները՝ հատկապես Մոլդավան, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին կարծում է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը չի կարողանա ընտրություններում հաղթել երկրի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին:
Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) հուլիսի 18-ին քվեարկել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի օգտին: Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան։
Թրամփը և Վենսը երկուսով իրենց ընտրարշավը կսկսեն հուլիսի 20-ին, կարևոր նահանգ համարվող Միչիգանում։
Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյան, որի հետ «Հետքը» զրուցել է հայ-ամերիկյան համագործակցության, ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների, արցախցիների վերադարձի իրավունքի, Արցախի հայկական ժառանգության պահպանման եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մասին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով, ունի թույլ արտահայտված ախտանշաններ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարին Ժան Պիերը:
Մինչև 2027 թ.-ը Ֆրանսիայի պետական պարտքը ներկայիս 3,1 տրիլիոն եվրոյից կարող է հասնել 3,6 տրիլիոն եվրոյի: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Հաշվիչ պալատի ղեկավար Պիեռ Մոսկովիսին։