Թուրքիայի և Իսրայելի առևտուրը շարունակվում է

Իսրայելի Կենտրոնական վիճակագրական բյուրոյի (CBS) հրապարակած արտաքին առևտրի տվյալները ցույց են տալիս, որ 2026-ի փետրվարի Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրային հոսքը չի դադարել, այն շարունակվել է արդյունաբերության հիմնական ճյուղերում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հակառակ պաշտոնական մարմինների կողմից առևտրի դադարեցման վերաբերյալ հայտարարություններին՝ տվյալները ցույց են տալիս, որ Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ իրականացվող ռմբակոծությունների և Իրանի հետ շարունակվող հակամարտության ընթացքում թուրք-իսրայելական առևտրային գործունեությունը շարունակվել է։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026-ի փետրվարին Թուրքիայից Իսրայել արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 94 մլն դոլար։ Մեքենաների և սարքավորումների ապրանքախմբում արտահանումը կազմել է 44.7 մլն դոլար, իսկ մետաղների դեպքում՝ 34.9 մլն դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031