«Թրամփ»-ն արդեն վարկաբեկված բրենդ է,«Թրամպ ուղի»-ն նույնպես. Ստեփան Դանիելյան
«Ինչ ենք կարող այս պահին արձանագրել»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը և թվարկում. – NATO-ն փաստորեն այլեւս չի գործում, ինչպես ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը և Սառը Պատերազմից ժառանգած մյուս կազմակերպությունները։
– Թրամպից հետո կավարտվի կլոունների ժամանակաշրջանն, արդեն հավասարակշռված պետական գործիչների ժամանակաշրջանն է սկսվում, և մենք, որպես առաջին քրիստոնեություն ընդունած ժողովուրդ, այս անգամ ևս առաջինը կլինենք, ով իր ծաղրածուին կշպրտի պատմության աղբանոցը։
– «Թրամփ»-ն արդեն վարկաբեկված բրենդ է,«Թրամպ ուղի»-ն նույնպես։
Եթե Վենսը դառնա հաջորդ նախագահ, TRIPP-ը կկոչվի BRIPP, եթե Ռուբիոն` RRIPP, իսկ եթե Իրանը հաղթի, ապա արդեն Խամենիի անունով` KRIPP»:



