ԱՄՆ-ն հստակ գիտի, թե ինչ են անում Ռուսաստանն ու Չինաստանն Իրանի շուրջ․ Փիթ Հեգսեթ

ԱՄՆ-ն հստակ գիտի, թե ինչ են անում Ռուսաստանն ու Չինաստանն Իրանի շուրջ․ մամուլի ասուլիսում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Մենք պարտավոր չենք հրապարակայնորեն հայտարարել դրա մասին։ Սակայն անհրաժեշտության դեպքում մենք ուսումնասիրում ենք դա, մեղմում հետևանքները կամ ուղղակիորեն պայքարում դրա դեմ», – ընդգծել է Հեգսեթը։

Նա նաև հավելել է․ «Իրանը կարծում է, որ մենք կարող ենք ներխուժել երկիր 15 տարբեր եղանակներով։ Մենք ունենք այդ տարբերակները»։

Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել այդ տարբերակները՝ ընդգծելով, որ դա պետք է լինի անսպասելի։

«Մենք կարող ենք իրականացնել այս տարբերակներն անհրաժեշտության դեպքում, բայց հնարավոր է, որ մենք ընդհանրապես չօգտագործենք դրանք», – հավելել է Հեգսեթը։

Նրա խոսքով՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններն ընթանում են։ «Իրանի հետ բանակցությունները լիովին իրագործելի են, շարունակական, ակտիվ և ավելի ու ավելի ինտենսիվ են դառնում», -ընդգծել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031