Ինդոնեզիան ցանկանում է ռուսական սուզանավեր գնել

Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը կցանկանան ապագայում ձեռք բերել ռուսական սուզանավեր և այլ ռուսական տեխնիկա: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Մուհամմադ Ալին։

Երեքշաբթի օրը Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ղեկավարը այցելել է Ջակարտա, որտեղ գործնական այցով ժամանաել են Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը: Մասնավորապես, Մուհամմադ Ալին զննել է «Պետրոպավլովսկ-Կամչատսկի» սուզանավը, որը ջոկատի մաս է կազմում:

«Իրականում, Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը դեռ խորհրդային ժամանակներում օգտագործել են խորհրդային տեխնիկա՝ ոչ միայն նավեր, այլև ինքնաթիռներ և սուզանավեր։ Եվ ապագայում մենք կցանկանայինք կրկին ձեռք բերել ռուսական տեխնիկա, այդ թվում՝ սուզանավեր, մասնավորապես՝ արդիականացված «Վարշավյանկա» նախագծի 636 սուզանավերը»,- հայտարարել է Մուհամմադ Ալին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031