Հայտարարե՛ք, որ մեր թուրքական բեռնատար ինքնաթիռը Ադրբեջանում խոցվել է Իսրայելի կողմից.Դողու Փերինչեք
«Հայրենիք» (Vatan) կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը նշել է. «Հայտարարե՛ք, որ մեր թուրքական բեռնատար ինքնաթիռը Ադրբեջանում խոցվել է Իսրայելի կողմից։ Անցել է մի քանի ամիս, ինչո՞ւ եք թաքցնում հաղորդագրությունը։
Մեր ինքնաթիռը խփվել է Իսրայելի կողմից, մեր 34 սպաները նահատակվել են։ Դուք չեք կարողանում ասել, որ Իսրայելը սպանել է նրանց։ Չեք կարող թաքցնել այս հաղորդագրությունը»։
Խոսքը C-130 ինքնաթիռի մասին է, որը կործանվել էր 2025 թվականի նոյեմբերի 11-ին Բաքվում շքերթին մասնակցած թուրքերին տեղափոխելու ժամանակ»։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք



