Հուլիսի 15-ից Հայաստանում մեկնարկել է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որին ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը տևելու է մինչև հուլիսի 24-ը:
Այս պահին Սյունիքով պանթյուրքական Միջանցքին խոչնդոտում է ոչ թե Փաշինյանը, այլ նախևառաջ՝ Իրանը, որոշ չափով՝ նաև Ռուսաստանը։ Այդ միջանցքի համար կռիվը գնում է Արևմուտք-Թուրքիա-Ադրբեջան՝ ընդդեմ Իրան-Ռուսաստան-Չինաստան խաղակազմերով, որտեղ Հայաստանը, ի դեմս Փաշինյանի, խաղում է առաջին թիմի օգտին և ի վնաս սեփական շահերի։
ԱՄՆ նախագահի թեկնածուների համար անհրաժեշտ է տարիքային վերին շեմ սահմանել, որից հետո նրանք չեն կարող ընտրվել։ Այս մասին X-ի իր էջում գրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։
Աշխարհում չեք գտնի երկրորդ առաջնորդի, որը գնա-հասնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա և հարյուրավոր այլ ղեկավարների ներկայությամբ դիմի թշնամի պետության ղեկավարին՝ խնդրելով ցույց տալ իրեն իր իսկ ղեկավարած պետության քարտեզը։
Սպիտակ տան նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, մեծ հավանականությամբ, դուրս կգա Հյուսիսատլանտյան դաշինքից, եթե ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը հաղթի նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է MSNBC-ն։
«Հայաստանը պետք է իր հայտարարությունները ամրագրի գործողություններով», – այսօր Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նկատի ունենալով խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունները։
Կարող եմ ասել, որ մենք ականատես ենք պատմական վերափոխման Հարավային Կովկասում, որտեղ տեղի են ունենում պատմական և աշխարհաքաղաքական փոփոխություններ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ոռոգման ջրամբարների կառուցմանը դեմ հանդես եկող ակտիվիստները տրակտորներով մտել են Ֆրանսիայի արևմտյան Լա Պալլիս նավահանգիստ և արգելափակել ագրոարդյունաբերական ընկերության մի շարք օբյեկտներ։
«Ազդեցության հաստատումը տեղի է ունենում քայլ առ քայլ։ Բարեփոխումների անվան ներքո ԱՄՆ-ը ներթափանցում է տվյալ երկրի բոլոր ոլորտներ սեփական աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործման համար։ Սրա փոխարեն՝ Արևմուտքը մի քանի սպառազինություն կվաճառի և կստեղծի ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու, ՀՀ-ին զինելու, ուժեղացնելու պատրանք։ Դա Արևմուտքն անում է Ուկրաինայի դեպքում շատ պատկերավոր կերպով»,- ասաց նա։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր երկրի աջակցությունն Ուկրաինային համարել է պատմական պատասխանատվության հարց։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ-ի ԶՈՒ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը հայտարարել է, որ լավ կլինի, եթե ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվելու դեպքում կարողանա 24 ժամվա ընթացքում դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես չէի շտապի արձանագրել Թրամփի «без 5-ти» հաղթանակը գալիք ընտրություններում՝ հաշվի առնելով թե՛ ամերիկյան քաղաքական համակարգի առանձնահատկությունները, թե՛ ընթացիկ քաղաքական իրավիճակի նրբությունները։
Ռումինիայում Չերնավոդայի ատոմակայանի առաջին էներգաբլոկը ավտոմատ կերպով անջատվել է անսարքության պատճառով, սակայն վթարը չի ազդել միջուկային անվտանգության վրա։ Այս մասին հաղորդել է «Nuclearelectrica» ընկերության մամուլի ծառայությունը։
Թուրքիայի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ կարող են տեղակայվել Սոմալիում երկու տարի ժամկետով՝ անվտանգության միջոցառումներին և ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու համար։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու այդ առթիվ համապատասխան առաջարկ է ուղարկել խորհրդարան։
«Կիպրոսի խնդիրը հնարավոր է լուծել բացառապես երկու անկախ պետությունների ձևավորման միջոցով», – այսօր կղզու հյուսիսային, թուրքաբնակ հատված կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի առևտրի միջազգային ցուցահանդեսի (TIF – HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասին:
Հունաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակի առթիվ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփին անվանել է Միացյալ Նահանգների նախագահ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կողմ է արտահայտվել Ուկրաինային նվիրված հաջորդ խաղաղ համաժողովին Ռուսաստանին հրավիրելուն։ Ինչպես տեղեկացնում է «Deutsche welle»-ն, այս մասին նա հայտարարել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառման ժամանակ իր ելույթում։
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում անկարգությունների ժամանակ առնվազն 300 ոստիկան է տուժել։ Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ այդ մասին հայտնել է ոստիկանության խոսնակ Ֆարուք Հոսեյնը։
Գազայի հատվածում Իսրայելի բանակի գիշերային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 24 պաղեստինցի, այդ թվում՝ կանայք և երեխաներ, տասնյակ մարդիկ տուժել են:
Վրաստանի իշխանությունների վարած հակաարևմտան քաղաքականության ֆոնին Թբիլիսի-Արևմուտք հարաբերություններն օրեցօր վատթարանում են: «Գործակալների օրենքի» և այլ հակաժողովրդավարական օրենքների ընդունման, ինչպես նաև հետզհետե խորացող հակաարևմտյան հռետորաբանության ֆոնին՝ Արևմուտքի խոստացած նախազգուշացումները նախորդ շաբաթ Թբիլիսի հասան: Փաստացի՝ Արևմուտքը վերանայում է Թբիլիսիի հետ հարաբերությունները, չնայած Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում Արևմուտքի այս քայլն «անհասկանալի» են որակում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ […]
Գերմանիայի տարածքում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայումը կմեծացնի ռազմական էսկալացիայի վտանգը։ Այս մասին հայտարարել է Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Ռոլֆ Մյուտցենիխը։
Շուրջ երկու ամսվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը գրավեցին Միջերկրական ծովում գտնվող անկախ պետության՝ Կիպրոսի Հանրապետության տարածքի շուրջ 40 %-ը և մինչ օրս այնտեղ են։
Ռուսաստանն ապահովել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի հաջող աշխատանքը՝ չնայած պատժամիջոցներին։ Այսմասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Մեծ Բրիտանիայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում շատ եվրոպացի գործիչներ չհիմնավորված մտել էին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դերի մեջ՝ մոռանալով, թե ինչպես էր Չերչիլն աշխարհում ազդեցության գոտիները կիսում Ստալինի հետ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Թրամփի ընտրությունը մեծ աշխարհաքաղաքական փոփոխություն է խոստանում, քանի որ նա կարծում է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է առաջին հերթին կենտրոնանան ներքին խնդիրների վրա՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքար, զարկ տալ ԱՄՆ-ում արտադրությանը, պաշտպանել տեղական արտադրողներին և այլն։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը որոշակիորեն նվազեցնելու է իր միջազգային ներգրավվածությունը և անցնելու է մեկուսացման քաղաքականության։ Մ
«Իրանից միջուկային զենքի ստեղծման համար կարող է ընդամենը մեկից երկու շաբաթ պահանջվել», – ամերիկյան Ասպեն հանգստավայրում ընթացող միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Մեր խնդիրը չէ՝ պարզել, թե որն է ստում, կամ որն է ավելի շատ ստում: Պարզ է, որ ինչ-որ բան այնպես չի ընթացել, այլապես այդ հանդիպումը տեղի կունենար: Մյուս կողմից՝ երբ Փաշինյանը հանդիպում է Ալիևի հետ, առավել ևս՝ եվրոպական որևէ մայրաքաղաքում կամ երկրում, ապա դրանից ոչ մի լավ բան չի կարելի սպասել: Պրահան, Բրյուսելն ու մի քիչ էլ՝ Գրանադան դրա վկայությունն են: Գրանադան նշում ենք «մի քիչ», քանի որ Ալիևը, հիշում եք, այնտեղ չէր մեկնել, բայց Փաշինյանն առանց դրա էլ հերթական զիջողական ու պարտվողական, նվաստացուցիչ հայտարարություններն արեց:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հուլիսի 17-ին հրապարակել էինք «Ռոսսելխոզնադզորի» նամակը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, որով տեղեկացրել էին, որ հուլիսի 15-ից արգելում են հայկական որոշ պտուղ-բանջարեղենի ներմուծումը, քանի որ պեստիցիդներ են հայտնաբերել: