Առնվազն 25 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածին Իսրայելի բանակի հարվածների հետեւանքով:
Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել 11 մարդ, «Ինտերֆաքսին» հայտնել է մի իրազեկ աղբյուր։
Նախագահ Վլադիմիր Պուտինը Դումային ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության կողմից Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) դենոնսացիայի մասին թիվ 1168313-7 օրինագիծը: Օրինագիծը հայտնվել է Դումայի բազայում:
Միացյալ Նահանգները կշարունակի ֆինանսական եւ հումանիտար օգնություն ցույց տալ Աֆղանստանին Իսլամական Հանրապետությունից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:
Վեց երեխաներ եւ ուսուցիչը, նախնական տվյալներով, զոհվել են Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների մի աղբյուր։
ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավը Հորմուզի նեղուցում հարկադրված է եղել նախազգուշական կրակոցներ է արձակել, որպեսզի հեռացնի չափազանց մոտեցած Իրանի հեղափոխության պահապանների զորակազմի կատերները:
Մայիսի 11-ին պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում, որը գտնվում է Ճապոնիայի Ֆուկուսիմայի հյուսիս – արեւելյան պրեֆեկտուրայի Իվակի քաղաքում:
Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ծայր առած ընդհարումներում վիրավորված պաղեստինցիների թիվը հասել է 612-ի:
Պաղեստինցի արմատականները գիշերը Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, իսրայելացի զինվորականներն ի պատասխան 140 ռազմական թիրախ են խոցել ծովամերձ պաղեստինյան միջատարծքում:
Չինաստանի Խանչժոուի սաֆարի պարկից երեք ընձառյուծներ են փախել, սակայն ղեկավարությունը տեղի բնակիչներին նախազգուշացրել է միայն մի քանի օր անց:
Իսրայելի նոր նախագահի ընտրութունները տեղի կունենան հունիսի 2-ին Կնեսետում (երկրի խորհրդարան): Մայիսի 10-ին այդ մասին հայտնել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
Առափնյա պահպանության USCGC Hamilton ամերիկյան ֆրեգատը մտել է Օդեսայի նավահանգիստ: Այդ մասին գրում է «Դումսկայա» տեղական հրատարակությունը:
Գլխավոր շտաբի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի նիստը Բրյուսելում տեղի կունենա մայիսի 18-ին:
Գազայի հատվածից յոթ հրթիռների արձակման պատճառով Երուսաղեմում և Բեյթ-Շեմեշում գործի է դրվել օդային տագնապի ազդանշանը:
Լարվածությունն Արևելյան Երուսաղեմում մեծ մտահոգություն է առաջացնում, կողմերը պետք է զերծ մնան սադրիչ գործողություններից:
Սիրիայում մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Սահմանադրական դատարանը հայտնել է նախընտրական քարոզարշավի ժամկետների մասին:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները նվազեցրել են կորոնավիրուսից եկող վտանգի մակարդակը՝ չորսից իջեցնելով երեքի:
Իսպանիայում 100 օր անց բնակչության 70 տոկոսը պատվաստված կլինի նոր տեսակի կորոնավիրուսի դեմ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 10-ին հայտնել է Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը:
Իսրայելի նոր նախագահի ընտրութունները տեղի կունենան հունիսի 2-ին Կնեսետում (երկրի խորհրդարան): Մայիսի 10-ին այդ մասին հայտնել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։ «Կնեսետի խոսնակ Յարիվ Լևինը որոշել է, որ Իսրայելի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի ունենան հունիսի 2-ի չորեքշաբթի օրը: Նախագահական ընտրությունները տեղի կունենան Կնեսետի պլենումում գաղտնի քվեարկության միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ: «Որպես թեկնածու ընտրություններին մասնակցության […]
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 10-ին կմասնակցի «Բուխարեստյան իննյակի» (Լեհաստան, Ռումինիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Սլովակիա, Հունգարիա, Բուլղարիա եւ Չեխիա) վիրտուալ գագաթնաժողովին, որի ընթացքում կհայտարարի Բալթիկ եւ Սեւ ծովերի տարածաշրջաններում դաշնակիցների հետ ավելի սերտ համագործակցության՝ Վաշինգտոնի ձգտման մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ, նա պաշտոնակցին առաջարկել է այցելել ՌԴ, Ժապարովը դրանից չի հրաժարվել:
Մայիսի 10-ին երկու բանվոր է տուժել Քուվեյթի նավթի Greater Burgan (Մեծ Բուրգան) հանքավայրում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Քուվեյթի KUNA լրատվական գործակալությունը։
Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տնօրեն Օմար ալ-Քեսվանին աջակցության համար իսլամական աշխարհին է դիմել պաղեստինցիների եւ իսրայելական ոստիկանության բախումների կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է Պաղեստինի պետական հեռուստատեսությունը։
Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսությանը, եկել է ժամանակը, որպեսզի Մոսկվան վերադառնա իր մոտ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտունիու Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում «շարունակվող բռնության» պատճառով և Իսրայելի իշխանություններին կոչ է արել դադարեցնելու պաղեստինցիների վտարումը մի շարք շրջաններից:
Ամերիկացի վերլուծաբանները զինվորականներին և տեխնիկան Աֆղանստանից տեղափոխելու տարբերակ քննարկում են Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրները: Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկացի զինվորական պաշտոնյաների:
Մայիսի 9-ին Թուրքմենստան է հասցվել COVID-19-ի դեմ СоrоnаVас պատվաստանյութը, որը մշակվել է չինական “Sinovас” ընկերության կողմից:
Եվրամիության հարաբերություններն ԱՄՆ-ի հետ բարելավվում են, մինչդեռ Ռուսաստանի հետ դրանք վատանում են: Մայիսի 10-ին այդ մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսլեում Միության 27 երկրների արտաքին գործերի նախարարների նիստին ժամանելուց հետո։
Տղամարդը կրակ է բացել Կոլորադոյում ծննդյան օրվա առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ՝ սպանելով վեց մարդու, իսկ հետո վերջ է տվել իր կյանքին: Այդ մասին հաղորդել է ոստիկանությունը։
ԱՄՆ-ում տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Colonial Pipeline խողովակաշարային ընկերության աշխատանքի դադարեցումից հետո: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին։