ԵԽ զեկուցողն Ադրբեջանին հորդորել է անհապաղ դադարեցնել հարձակումները Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումները։ Այս մասին X (նախկին «Թվիթեր») սոցցանցում գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը։

«Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա պետք է հենց հիմա դադարեցվեն։ Ակնհայտ է, որ դրանց հետևում կանգնած է Պուտինը, ով փորձում է ապակայունացնել Հայաստանը։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի այս ամենը և թույլ տա, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բնականոն կյանքին։ «Հումանիտար միջանցքները», որոնք նպատակ ունեն հայերին քշել Լեռնային Ղարաբաղից, հավասարազոր են էթնիկ զտումներին»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս