ՌԴ խաղաղապահներն իրավունք չունեն զենք կիրառել այնքան, քանի դեռ իրենց կյանքին վտանգ չի սպառնում․ ՌԴ պաշտոնյա

Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներն իրավունք չունեն զենք կիրառել այնքան ժամանակ, քանի դեռ իրենց կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը՝ մեկնաբանելով իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղում, որտեղ տեղակայված է ՌԴ խաղաղապահ զորակազմը:

«Խաղաղապահներն իրավունք չունեն զենք կիրառել այնքան ժամանակ, քանի դեռ իրենց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Կարտապոլովը։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, որից մեկը՝ երեխա, նաև 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930