Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) կոչ է արել Գերմանիայի իշխանություններին ազդակ ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին, գրում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:
Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը, ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Փաշինյանի մամուլի խոսնակը:
«Պայծառ հիշատակ զոհված ռուս խաղաղապահներին, ինչպես և միշտ հարվածն իրենց վրա վերցնողներին՝ հանուն տարածաշրջանում խաղաղության։ Սև անշնորհակալությունը, որով անմաքուր մարդիկ փորձում էին կասկածի տակ դնել իրենց գործունեությունը, չի մթագնի նրանց սխրանքը, այլ հավերժական ամոթով կընկնի զրպարտիչների վրա»,-գրել է նա։
ԵՄ-ն պետք է կենտրոնանա այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղում մնացող մարդկանց կյանքերը պաշտպանվեն, իսկ Եվրոպայի աչքերի առաջ զարգացող էթնիկ զտումները չպետք է անտեսվեն եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կողմից։ Այս մասին Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման թեմայով Եվրոպական խորհրդարանում քննարկման ժամանակ նշեց Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն։
168.am-ը մոտ մեկ շաբաթ առաջ անդրադարձել էր Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցին, դրա ազդեցությանը, և դրան հնարավոր հաջորդելիք զարգացմանը:
Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը հաղթեց։ ՀԱՅԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ։ Ղարաբաղի հայերը, ի վերջո, զիջեցին Ադրբեջանի գերակայությանը։ Եվ կրկին ուժը գերազանցեց իրավունքին:
Մոսկվայում պետք է հասկանան, որ Արցախի հանձնումը Բաքվի ռեժիմին լրջագույն ռիսկեր է ձևավորում հենց ռուսական գեոռազմավարության, ինչպես նաև ներքին կայունության համար:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվի։ Այս մասին Միշելը գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
Ստրասբուրգում այսօր կայացավ Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողվի կողմից կազմակերպված քննարկումը, որն առնչվում էր Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված ագրեսիային։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան և դրա ազդեցությունը խաղաղ բնակչության, հատկապես ամենախոցելի խավերի վրա։
Մեր թուլությունն ու պասիվությունը մեզ դարձրել են այս ամենի հանցակից։ Այս մասին ասաց ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ-ի դեմ ադրբեջանական հարձակման թեմայով քննարկման ժամանակ։
Արցախի հայերը ադրբեջանական հարձակումից հետո կցանկանան հեռանալ տարածաշրջանից, և դա բնական է, քանի որ վերջին ամիսների ընթացքում նրանք ադրբեջանցիների կողմից ենթարկվել են սովի, նրանց եկեղեցիները և մշակութային ժառանգության այլ օբյեկտներն ավերվել են, քաղաքացիական անձինք գնդակոծության են ենթարկվել։
Լեհաստանն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ, որի հետևանքով հրթիռակոծվել են քաղաքացիական ենթակառուցվածներ, վիրավորվել ու սպանվել են տասնյակ մարդիկ։ X սոցիալական հարթակում հրապարակված Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սենտուշը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական լայնածավալ հարձակման մեջ մեղադրել է ԵՄ պաշտոնյաներին, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ։ Այս մասին նաև հայտարարել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին ի պատասխան Եվրամիության կողմից գործուն քայլերի կարիք է տեսնում:
Մենք երաշխիքներ ենք ստացել, որ Ղարաբաղում հայկական զինված ուժերը տարածաշրջանում զինաթափվելու են, լքելու են իրենց դիրքերը, ամբողջ զինտեխնիկան կտեղափոխվի Ադրբեջան, ծանր տեխնիկան կփոխանցվի ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համակարգմամբ:
«Մյուս պարտվողներն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են, որոնք ամեն կերպ փորձում էին միջնորդ լինել այս հակամարտությունում, բայց որոնց իրավունքների եւ միջազգային երաշխիքների մասին ուղերձը խեղդվում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի ավելի կոշտ հայտարարություններով»,- ասել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք:
ԵՄ դիվանագիտությունը չկարողացավ արդյունավետորեն արձագանքել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։
Միխայել Ռոթը հավելել է, որ հարկավոր է «զգալիորեն ուժեղացնել ԵՄ քաղաքացիական առաքելությունը», որը կշարունակի մշտադիտարկել հայ-ադրբեջանական սահմանը և շփման գիծը՝ կայունացնելու իրավիճակը, ինչպես նաև հայտնաբերելու Ադրբեջանի հնարավոր հարձակումները Հայաստանի տարածքի վրա։
Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը։ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հյուսիսային Կարելիայում Ռուսաստանի հետ սահմանին պարսպի կառուցումը կսկսվի հաջորդ տարվա գարնանը:
ԱՄՆ-ն ուղղակիորեն չի մասնակցել բանակցություններին, քանի որ միակողմանիորեն դուրս էր եկել ԳՀՀԾ-ից։ Կողմերին, այնուամենայնիվ, չի հաջողվել համաձայնության հասնել։
ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգն այս թեմայով հանդես կգա գրավոր հայտարարությամբ:
ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի օգնականը՝ Օլեգ Օսիպովը, «նրանց համար, ովքեր չեն հասկացել» նրա երեկվա գրառումը, պարզաբանել է այն:
Արցախն ընկավ, ու փաստացի դադարեց գոյություն ունենալ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, քանի որ այն ծնունդ էր Արցախյան շարժման:
Իհարկե զարմանալու բան չկա. սրանք դեռ 1.5 տարի առաջ էին գոռում, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները շատ ակտիվ աշխատում են հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ։
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական կողմի միջև մարտական գործողությունների լիակատար դադարեցման պայմանավորվածություն ձեռք է բերվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։