Ֆրանսիայի պատգամավորն արձանագրել է՝ Ալիևի կողմից ԼՂ-ում ցեղասպանության իրականացման վտանգն ավելի մեծ է, քան երբևէ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից ցեղասպանության վտանգն այժմ ավելի մեծ է, քան երբևէ։ Այս մասին գրառում է կատարել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ան-Լորենս Պետելը։

«Ահազանգ․ ինչպես և շաբաթներ շարունակ վախենում էինք, Ադրբեջանն առավոտից ռմբակոծում է Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ։ 9-ամսյա շրջափակումից հետո, որը սովի է մատնել բնակչությանը, Արցախում Ալիևի կողմից ցեղասպանության իրագործման վախն ավելի մեծ է, քան երբևէ», – գրել է պատգամավորը X սոցցանցի իր էջում։

Նա հավելել է, որ միջազգային արձագանքը «պարտադիր է այս աղետալի նախագիծը կանգնեցնելու համար»։

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19֊ ին ժամը 13։00֊-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: ԼՂ ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է առաջանալ Լեռնային Ղարաբաղի ՊԲ պաշտպանության խորքը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը:

Տեսանյութեր

Լրահոս