«Մոտենում ենք կրիտիկական սահմանին…». Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսաստանում մինչ այս պահը չեն հասկացել, որ իրենց դաշնակիցը ոչ թե Հայաստանի իշխանությունն է, այլ Հայ ժողովուրդը:
Վրեժխնդիր են լինում Հայաստանի իշխանությունից, վնասում են Հայ ժողովրդին ու քանդում հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը:
Կկորցնեն Հայ ժողովրդի Ռուսաստանի նկատմամբ հավատն ու վստահությունը, կկորցնեն Հայաստանը և այլևս ոչ մի ռուսամետ իշխանություն ի զորու չի լինի շտկել իրավիճակը:
Մոտենում ենք կրիտիկական սահմանին…»։