
ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը ԱՄՆ վարչակազմին գործողություններ ձեռնարկելու կոչ է արել

ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի էթնիկ հայերի նկատմամբ և ԱՄՆ վարչակազմին գործողություններ ձեռնարկելու կոչ է արել։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ադրբեջանի հարձակումը Արցախի էթնիկ հայերի դեմ վտանգի տակ է դնում խաղաղ բնակիչների կյանքը։ Նրանց ագրեսիան պետք է ամբողջ աշխարհով դատապարտվի, և ես վարչակազմին կոչ եմ անում գործողություններ ձեռնարկել՝ հնարավոր վատագույն ելքը կանխելու համար», – գրել է նա։
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (1 երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։
Azerbaijan’s campaign against ethnic Armenians in Artsakh puts civilian lives in danger.
Their aggression must be universally condemned, and I urge the Administration to take action to prevent the worst possible outcome.https://t.co/9f7SZekRRU
— Dina Titus (@repdinatitus) September 19, 2023