
ԵԱՀԿ նախագահը կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ

Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ։ Այս մասին նա գրել է «X» սոցիալական ցանցի իր հաշվում։
«Այսօր Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ հանդիպման շրջանակում, ես կհանդիպեմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ և կվերսկսեմ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերի առաջնահերթության իմ կոչը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ նույն սոցիալական հարթակում ԵԱՀԿ գործող նախագահը մեկ այլ գրառում էր արել՝ հայտնելով իր մտահոգությունը. «Ես խորապես մտահոգված եմ Ստեփանակերտ/Խանքենդիում ռազմական գործողությունների և դրա հետ կապված վտանգի մասին քաղաքացիական անձանց համար: Կոչ եմ անում անհապաղ դեէսկալացիա հաստատել. Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և մարդասիրական մտահոգությունները պետք է գերակայեն։