Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արձանագրելով, որ ժամանակակից հակամարտություններում անօդաչու սարքերը փոխարինում են զենքի շատ տեսակների՝ ընդգծել է դրանց բարձրորակ տեսակների գնման անհրաժեշտությունը: Այս մասին նա հայտարարել է The New York Post-ին տված հարցազրույցում:
Ապրիլին Չինաստանն ի պատասխան ԱՄՆ-ի մաքսատուրքերի ընդլայնել էր մի շարք հազվագյուտ հողային մետաղների և մագնիսների արտահանման սահմանափակումները, բայց հետո սկսել է թույլատրել որոշ մատակարարումներ:
Իրանի վարչակազմի ներկայացուցիչ Ֆաթիմա Մոհաջերանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իրավունք չունի թելադրել, թե Իրանն ինչ պետք է ունենա, և միայն իրանցիներն ունեն իրավունք որոշելու, թե ինչն է անհրաժեշտ իրենց ազգային շահերի համար։ Երեքշաբթի երեկոյան լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ֆաթիմա Մոհաջերանին։
Հունական «Pentapostagma» թերթը հոդված է հրապարակել՝ այն վերնագրելով «Էրդողանի աշխարհաքաղաքական հաղթանակը»։ Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափումը Էրդողանի կառավարության խոշոր հաջողությունն է և կարևոր նշանակություն ունի Հունաստան-Թուրքիա քաղաքական հարաբերությունների համար։
Սիրիական SANA գործակալությունը հայտնել է, որ «Սիրիական ավիաուղիներ» ընկերության տնօրեն Սամեհ Արաբիի խոսքով՝ «աշխատանքներ են տարվում թռիչքային երթուղին ընդլայնելու ուղղությամբ՝ ներառելով թուրքական այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Մերսինը, Անթաքիան և Իզմիրը»։
Փաշազադեն առաջարկել է, որ ԵՀԽ-ն պատվիրակություն ուղարկի տարածաշրջանում իրական իրավիճակին ծանոթանալու համար։
Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Մասկը դադարել է բարեխղճորեն կատարել իր պարտականությունները, երբ համակարգել է Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE):
Ցուցարարները ոստիկանության վրա են նետել բենզինով, դյուրավառ հեղուկով շշեր ու աղյուսներ։ Ոստիկանները մահակներ և ջրցան մեքենաներ են օգտագործել ցուցարարներին ցրելու համար։
ԱՄՆ-ն և Իրանն Օմանի միջնորդությամբ անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հինգ փուլ։
Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 11-ին անկլավի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հարվածների հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 82 պաղեստինցի
Բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր առնվազն 378 մարդ է ձերբակալվել։Ցույցեր են տեղի ունենում նաև Նյու Յորքում, Չիկագոյում, Սիեթլում, Դենվերում, Սան Ֆրանցիսկոյում և ամերիկյան այլ խոշոր քաղաքներում։
Ղեկավար հրահանգը վերաբերում է USAID-ի հարյուրավոր աշխատակիցների ամբողջ աշխարհում, ներառյալ դիվանագիտական ծառայության աշխատակիցները, կապալառուները և տեղական անձնակազմն ավելի քան 100 երկրում:
Կրեմլի ներկայացուցչին նաև հարցրել են, թե արդյոք Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունն ընդհատվել է ուկրաինական խնդրի պատճառով։
Զախարովային զայրացրեց Լեռնային Ղարաբաղում հուշարձանների ոչնչացման մասին հարցը
Հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել ռազմագերիների և զոհված զինվորների մարմինների փոխանակման վերաբերյալ համաձայնագիր։
ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասին ոչ մի բարիք չի բերում. Զախարովա
Երևանում հասկանում են, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է հենց երկրի և ամբողջ Հարավային Կովկասի համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Համաձայնագիրն ստորագրվել է 2025 թ. հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ընթացքում։
Ֆեռնանդես դե Կիրշներն Արգենտինայի նախագահն է եղել 2007-2015 թվականներին։ Արգենտինայի դատարանների կողմից քննված գործը վերաբերում է երկրի նահանգներից մեկում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման հետ կապված կոռուպցիային։
Լոնդոնի նախաձեռնությանը միացել են Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան և Նորվեգիան։
Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր Եմենից նոր հրթիռային հարձակման մասին, որի կապակցությամբ հրեական պետության մի շարք շրջաններում հայտարարվել է օդային տագնապ։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Հայաստան այցի ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Երևանի պետական համալսարանում և կհանդիպի ուսանողների հետ։
Միլիրադատեր Իլոն Մասկը, որը մի քանի ամիս ղեկավարում էր ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը, նշել է, որ զղջում է նախագահ Դոնալդ Թրամփի մասին իր որոշ գրառումների համար՝ նրանց վերջին հրապարակային վեճից հետո։
#ՀԻՄԱ. ՌԴ ԱԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Օվկիանոսին նվիրված 3-րդ խորհրդաժողովում, որը տեղի է ունենում Նիսում, Մակրոնն ընդգծել է, որ դեմ է «ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի զավթմանը»։
Ավելի վաղ Լուտնիկը հայտարարել էր, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները Լոնդոնում լավ են ընթանում։
Հունիսի 10-ին Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու համալիր և հանդիպել թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ, հայտնում են ՌՀՄ-ից։
Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանական պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Հունիսի 10-ին Բաքվում տեղի է ունեցել «Անսահման եղբայրություն IV» բազմազգ զորավարժությունների պլանավորման համաժողովը։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատարան է դիմել՝ խնդրելով անմիջապես դադարեցնել զինվորականների կողմից միգրացիոն հարցերով գործակալների տրամադրվող օգնությունը։ Այս հարցով դատական լսումները կկայանան հունիսի 12-ին։