Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին հերքել է այն պնդումները, թե իր երկիրը խոչընդոտում է Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններին։ Կառավարության ամենշաբաթյա նիստում նա ևս մեկ անգամ շարադրել է այն վարկածը, ըստ որի գործընթացը արգելափակում են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները, որոնք հրեական պետության համար անընդունելի պահանջներ են առաջադրում։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վենեսուելացիներին կոչ է արել զբաղվել «ճշմարտության որոնումով» և խուսափել նախագահական ընտրություններից հետո բռնություններից։
Մեծ Բրիտանիան հետ է կանչել Բեյրութում դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին և կրկնել կոչը իր քաղաքացիներին լքել երկիրը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակը:
Ուկրաինան առաջին անգամ ցուցադրել է ամերիկյան F-16 կործանիչները՝ ռազմաօդային ուժերի կազմում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցել է բանակի նոր ինքնաթիռներով համալրման արարողությանը։ Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին մատակարարումների մեկնարկի մասին, սակայն Կիևը չէր հաստատել դա։ Ժամանած կործանիչները ցուցադրվել են օգոստոսի 4-ին Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի օրվա տոնակատարությունների ժամանակ։ Զելենսկին արևմտյան ինքնաթիռներով համալրումն անվանել […]
Ձեռնարեց Իլոն Մասկը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ նախագահի ավելի ընդունելի թեկնածու, քան նրա մրցակից Քամալա Հարիսը։ Նա իր կարծիքն է հայտնել X սոցիալական ցանցում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի իշխող կոալիցիայի վարկանիշը, 2021 թվականին իշխանության գալուց հետո հայտնվել է ամենացածր մակարդակում։ Կոալիցիայի կազմում են SPD-ն (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը), FDP-ն (Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցություն) և «Կանաչները»։ Այս պնդումը հիմնված է Bild-ի համար INSA սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման վրա։
Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի ներքին գործերի նախարար Միխայել Շտյուբգենը հանդես է եկել Եվրամիության բոլոր սահմաններին Հունգարիայի հետ վերահսկողություն սահմանելու օգտին՝ ռուսներին և բելառուսներին երկարաժամկետ վիզաների պարզեցված ծրագրում ընդգրկելու Բուդապեշտի որոշման պատճառով:
Գազայի հատվածում հակամարտության սրվելուց ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 39 հազար 583-ի, իսկ վիրավորներինը՝ 91 հազար 398-ի:
Մեծ Բրիտանիայում ծայրահեղ աջ խմբավորումների կազմակերպած միգրանտների դեմ ցույցերի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով ավելի քան 90 մարդ է ձերբակալվել է:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վստահ է, որ Ռուսաստանը 2024 թվականին կհաղթի Ուկրաինայում անցկացվող հատուկ ռազմական գործողությունում։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա1» հեռուստաալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ վերջինը «դադարեցնի հիմարություններ անել», գրում է The Times Of Israel-ը։
«Ահեղ դատաստանի ժամացույցը», որը խորհրդանշում է միջուկային սպառնալիքի պատճառով աշխարհում լարվածության աստիճանը, ցույց է տալիս «(24:00-ից) 2 պակաս», բայց դա չի նշանակում, որ էսկալացիայի գործընթացն անշրջելի է, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դաշնային դատարանը օգոստոսի 16-ին դատավարություն է նշանակել 2021 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի կողմից իշխանությունը պահպանելու ենթադրյալ փորձի գործով։
Սուրբ Աթոռը տխրություն և ափսոսանք է հայտնել այս տարվա Օլիմպիական խաղերի բացման արարողության որոշ տեսարանների կապակցությամբ՝ ասելով, որ «հեղինակավոր միջոցառման ժամանակ, որտեղ ամբողջ աշխարհը համախմբվում է ընդհանուր արժեքներ կիսելու համար, չպետք է լինեն շատերի կրոնական համոզմունքները ծաղրող ակնարկներ»: Այս մասին գրում է vaticannews.va կայքը:
Կիպրաթուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը նպատակահարմար չի համարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և կիպրահույների առաջնորդ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ Կիպրոսի խնդրի վերաբերյալ եռակողմ հանդիպում անցկացնելը և հայտնում, որ կազմակերպության գլխավոր քարտուղարից նման հրավեր չի ստացվել։ Այս մասին տեղեկացնում է Kibris թերթը։
ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորների փոխանակման գործարքի կապակցությամբ՝ այն որակելով «գերազանց»։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Ատլանտայում կայացած հանրահավաքում։
ՀԱԵ Արցախի թեմը հայկական մշակութային ժառանգության յուրացման և ադրբեջանական քարոզչության ծառայություն է որակել Վատիկանի պաշտոնական «L’Osservatore Romano» թերթի հոդվածը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի թեմը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հույս է հայտնել, որ Իրանի իշխանությունները չեն սրի իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի սպանության առիթով։ Նրա խոսքն է մեջբերել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Հզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը Լիբանանի տարածքից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Իրավիճակը վերջին օրերին Մերձավոր Արևելքում խիստ լարվել է։ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Լիբանանի տարբեր բնակավայրերի՝ հայտարարելով, որ հարվածների թիրախում «Հեզբոլլահ» շարժման ղեկավարությունն է։
Տապի հետ կապված մահացության մակարդակը վերջին 20 տարվա ընթացքում 30%-ով աճել է Եվրոպայի 53 երկրներում, իսկ տապի պատճառով մահացողների տարեկան թիվը գերազանցում է 175 000-ը։ Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։
Նա շեշտեց՝ Ադրբեջանը մինչ այսօր չունի որևէ իրավական հիմքերով սահմաններ, մանավանդ՝ ճանաչված. «Այդ բոլոր հոխորտանքները, որ միջազգային հանրությունը ճանաչել է 1991 թվականին, խելացի ձեռքերում այդ փաստարկներն անմիջապես փլուզվում են, որովհետև երբևիցե Ադրբեջանը ո՛չ մինչև Սովետական Միություն, ո՛չ սովետական ժամանակ, ո՛չ դրանից հետո չի ունեցել ինքնիշխանություն այն տարածքների հանդեպ, որի հանդեպ ունի նկրտումներ, այդ թվում՝ Արցախը»:
2024 թվականի վեց ամսվա ընթացքում ռուսաստանցիները զբոսաշրջային նպատակներով 4,9 միլիոն ուղևորություն են կատարել արտերկիր, ինչը 20%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ (4,1 միլիոն ուղևորություն): Այն երկրների թվում, ուր առավել հաճախ են մեկնել ռուսները զբոսաշրջության նպատակով, Թուրքիան է, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Թաիլանդը և Չինաստանը:
«1995 թվականից Հայաստանում ռուսական ռազմաբազա կա, դրանից մի՞թե Հայաստանի սուվերենությունն անկում է ապրել, կամ, երբ Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազա է տեղակայված, Թուրքիան սուվերեն չէ՞։ Էդ որ ռուսական գազ եք ստանում 165 դոլարով, ԵԱՏՄ-ից 7.6 միլիարդ դոլար է մտնում Հայաստան, դա Հայաստանի սուվերենությունը վտանգո՞ւմ է»,- ասաց Էդուարդ Շարազամովը՝ ընդգծելով՝ Փաշինյանը ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունն է պահպանում, այլ Հայաստանը դարձրել է պալիգոն՝ մեծ տերությունների բախման կետ։
Ռուսաստանի հեռավորարևելյան Բիրոբիջանի բանտում մահացել է հակապատերազմական ակտիվիստ Պավել Կուշնիրը։
«Փաշինյանն ասում է այն, ինչ Ալիևն է իրեն ասում, նա կարծես Ալիևի բարձրախոսը լինի։ Ալիևը բավական խորամանկ է, ինքն էլ, Թուրքիան էլ հասկանում են, որ իրենց պետք չէ բացահայտ պատերազմական կոչեր անել։ Նրանք կարող են համատեղ վարժանքներ անցկացնել, այլ ձևերով հաղորդակցվել, իսկ փակ կապուղիներով այդ բանակցողները, լինելով բավական լավ դիվանագետներ, չեն ասում՝ մենք պատերազմով ենք սպառնում, ասում են՝ չենք ուզում պատերազմ լինի»։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Նյու Դելիում անցկացվող գյուղոլորտի տնտեսագետների միջազգային համաժողովի ժամանակ իր բացման խոսքում ասել է, որ Հնդկաստանը փոխակերպվել է մի երկրից, որի պարենային անվտանգությունը համաշխարհային մտահոգության առարկա էր, մի երկրի, որը կարող է լուծումներ առաջարկել այն ապահովելու համար:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրող Ալսու Կուրմաշևայի դստերը խորհուրդ է տվել լուրջ հարաբերություններ չսկսել մինչև 30 տարեկան տղաների հետ. ըստ shantnews-ի՝ համապատասխան տեսանյութը Սպիտակ տնից հրապարակել է CTV News-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը դիմել է Դաշնության խորհրդին՝ սենատոր Դմիտրի Սավելևի անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով, քանի որ հաստատվել է սպանության կազմակերպման մեջ նրա մասնակցությունը։