Թեհրանն անիմաստ է համարում շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ Իրանի միջnւկային ծրագրի շուրջ
Զուգահեռաբար գործել են իրանական ԱԹՍ-ները, որոնց միջոցով հարձակումը եղել է Իրանի և Եմենի տարածքներից։
Իրանական Համադան նահանգի Ասադաբադ քաղաքի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է ILNA գործակալության Telegram ալիքը։
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։
Զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։
Ադրբեջանի Հանրապետությունում զինվորները, որոնք ավարտել են իրենց ծառայությունը և տեղափոխվել են պահեստազոր, կանչվել են «20-օրյա ուսումնական հավաքների»:
«Իրանը արձագանքեց՝ հարված հասցնելով Իսրայելին բալիստիկ հրթիռներով: Համոզված չեմ, որ կհետևեն նոր հարվածներ: Եթե լինեն նոր հարվածներ, կնշանակի, որ Իրանի ռազմական ղեկավարությունը ընդունել է այն որոշումը, որի մասին գրել էինք ժամեր առաջ:
Դա կնշանակի, որ արդեն իսկ խարխլված միջուկային ուժային բալանսը խախտվել է ու օրինակ Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան արդարացիորեն կձգտեն նույնպես ունենալ միջուկային զենք՝ կարգավիճակի և անվտանգության նկատառումներից ելնելով։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչով դիմել է Իրանի քաղաքացիներին՝ հորդորելով ելնել ԻԻՀ կառավարության դեմ։ Նա նշել է, որ Իսրայելի կառավարությունը չի պայքարում խաղաղ բնակչության դեմ։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Իրանը բալիստիկ հրթիռների նոր համազարկ է արձակել, հաղորդում է The Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաղորդել է Իրանից հրթիռակոծման մասին:
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրոնագետ Վարդան Խաչատրյանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին՝ կոչ անելով դատապարտել Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Այս մասին փոխանցում է Իրանի ԱԳՆ-ն։
ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը և ժողովրդին իսրայելական հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:
Մերձավոր Արևելքը՝ մեծ պատերազմի շեմին. նոր ռիսկեր Հայաստանի համար․ Սուրենյանց
Մենք սերտ համագործակցություն ունենք ԵՄ հետ, բայց մտադիր չենք ՌԴ հետ մեր կապերը խզել. Նիկոլ Փաշինյան
«Իրանի զինված ուժերը կգործեն ուժի կիրառմամբ։ Իսրայելը չի խուսափի այս հանցագործության հետևանքներից»,- քիչ առաջ արված ուղերձում հայտարարել է ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
Իսրայելի զինված ուժերը հերթական անգամ փորձել են գրոհել Իրանի Ֆորդո միջուկային կենտրոնը, որը գտնվում է երկրի կենտրոնում՝ Ղոմ քաղաքի մոտ։
Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Թեհրանում տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթք և Իսրայելի ագրեսիան դատապարտող ցույց
«Բանակցություններ էին տարվում, բայց դրանք չէին տալիս այն արդյունքը, որն ուզում էր Իսրայելը։ Նման հարձակմամբ Իսրայելի ղեկավարությունը ցույց տվեց, որ շատ խորը հետախուզական աշխատանքով նախաատրաստված օպերացիայով կարող է փորձել Իրանին պարտադրել հրաժարվել միջուկային հզորություններից»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։
Աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բարդ մարտահրավերների առջև, որոնք դիմագրավելու համար պահանջվում են համազգային համախմբվածություն և սթափ իրատեսական մոտեցում:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԵԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Նաթանզի միջուկային կայանում հայտնաբերվել է որոշակի միջուկային աղտոտում՝ Իսրայելի կողմից իրականացված հրթիռային հարվածից հետո։ Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Իսրայելը լուսադեմին ավիահարվածներ է հասցրել Իրանի տարածքին: Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ քաղաքներ: Ըստ լուրերի` սպանվել են բարձրաստիճան իրանցի զինվորականներ, ինչպես նաև միջուկային հարցերով զբաղվող ֆիզիկոսներ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է անվանել՝ ասելով, որ Իսրայելը կբախվի «դառը և սարսափելի ճակատագրի»։ ԱՄՆ-ը շտապեց հայտարարել, որ Իսրայելը միակողմանի գործողություններ է սկսել, և, որ ԱՄՆ-ը ներգրավված չէ Իրանի դեմ հարվածներին։
Միացյալ Նահանգները զգալի ռազմական ներկայություն է ձևավորում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Իրանի կողմից Իսրայելի դեմ հնարավոր հարվածի։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների, որոնք համաձայնել են խոսել անանունության պայմանով։
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հայերի շրջանում զոհերի և վիրավորների մասին «Արմենպրես»-ի հարցին՝ նշելով. «Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, տեղեկություններ լինելու պարագայում կհայտնենք»:
Emirates ավիաընկերությունը՝ flydubai-ն, ժամանակավորապես դադարեցրել է չվերթները մի շարք ուղղություններով, այդ թվում՝ դեպի ԱՊՀ երկրներ, Իսրայելի և Իրանի միջև առճակատման պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։
ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ ի շարունակություն մարտին Դելիում կայացած հանդիպման՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները։
Իրանի կառավարությունն արտակարգ նիստ է անցկացրել Իսրայելի հարվածների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մամուլի ծառայությունը։
Կանադայում G7-ի երկրների գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-17-ը։