Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը Թուրքիայի դեմ CAATSA տեսակի պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել:
Ջո Բայդենը, որը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) հանձնաժողովի կողմից դեկտեմբերի 10-ին կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութին հավանություն տալը որակել է «լույսի պայծառ շող անարդարացի մութ ժամանակ»:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում մեկնարկել է Delta IV Heavy կրող հրթիռը՝ Միացյալ Նահանգների տիեզերական հետախուզության համար սարքով. United Launch Alliance ընկերությունն իրականացնում է արձակման ուղիղ հեռարձակումը:
Աբխազիայի «Արուաա» («Մարտիկներ») հասարակական կազմակերպությունը, որը բաղկացած է վրաց-աբխազական պատերազմի վետերաններից, դիմել է հանրապետության ղեկավարությանը՝ պահանջելով արտաքին քաղաքականության հայեցակարգից բացառել Վրաստանի հետ բանակցությունների լրացուցիչ ձեւաչափի վերաբերյալ կետը:
Ավստրալիայում որոշում է ընդունվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը կասեցնելու մասին, որը մշակվել է Քվինսլենդի համալսարանի (UQ) եւ CSL պատվաստանյութերի արտադրողի կողմից:
Եվրամիության գագաթնաժողովը համաձայնեցրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը:
Բաքվի բռնապետը հստակ հայտարարեց, որ իրենք հավակնում են նաև այն տարածքներին, որոնք կազմում են ՀՀ զանազան մասեր՝ Երևանը, Սյունիքը և Սևանը: Այս ֆոնին, նաև այն ֆոնին, երբ Թուրքիայի նախագահը խոսում է ցեղասպան Էնվեր փաշայի պիղծ հոգու լուսավոր լինելու մասին, մեր կողմից գնում է նման ուղերձ, սա շատ տարօրինակ է և կասկածելի է, թե ինչ ենք մենք ուզում հաղորդել այս ուղերձով մեր թշնամուն, երկրորդ՝ մեր հասարակությանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհի երկրները կարող են բախվել վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկմանը:
«Պանթուրքիզիմի գաղափարախոսությունը շատ հարաբերական է, ոչ միանշանակ է պանթուրքիզմի քաղաքականությունը: Շատ դեպքերում Կովկասի ժողովուրդներին փորձում են վախեցնել այդ գաղափարով և հետո՝ 100 միլիոնանոց թուրքական աշխարհի դեմ, եթե նա ունի անգամ պանթուրքիստական նպատակ, մեր երկու միլիոն ժողովուրդը չէ, որ պետք է պայքարի: Մենք չենք կարող Կիլիկիայի պատմության նման ընկնել մամլուկների ավերածության տակ՝ հանուն Եվրոպայի խաչակիրների: Մեծ պետությունները, որոնք դեմ են դրան, թող նրանք քայլեր իրականացնեն, այլ ոչ թե մեր այս փոքրիկ հանրապետությունը դնեն հարվածի տակ: Մենք պանթուրքիզմի պատնեշ չենք, և մեր ուժն ու հնարավորությունը չի էլ ներում այդ պատնեշը լինել»:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը գտնում է, որ Արցախյան հակամարտությունը կարող էր կարգավորվել բանակցային սեղանի շուրջ։ Սակայն, ըստ նրա, տեղի ունեցան մի շարք սխալներ թե ՀՀ-ում, թե Ադրբեջանում, որոնք դա այս փուլում անհնար դարձրին։
Եվրամիությունը մտադիր է վերականգնել «ԱՄՆ-ի հետ հավակնոտ դաշինքը» Վաշինգտոնում դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի հասցեին հնչեցված արտահայտությունները վիրավորական է համարում նաև Ռուսաստանի Դաշնության համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամփոփելով Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը, նշել է, որ Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցներով «ԵՄ-ն ցույց է տալիս իր վճռականությունը»:
ԱՄՆ-ի իշխանությունները կարող են ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին հայտարարել դեկտեմբերի 11-ին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում: Այդ մասին հինգշաբթի օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
ԱՄՆ-ի զինված ուժերը Մերձավոր Արեւելքում բարձր մարտական պատրաստության վիճակի են բերվել այն բանի հետ կապված անհանգստության պատճառով, որ Իրանը կարող է գրոհ ձեռնարկել ամերիկյան ուժերի դեմ:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն արձանագրել է ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումների անհամապատասխանությունը Brexit-ից հետո նրանց հարաբերությունների ապագայի հարցի շուրջ. այդ հարցի շուրջ որոշումը կընդունվի մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը:
2020 թվականին մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների նվազումը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով չի կարող արգելապատնեշ դնել կլիմայի տաքացման ճանապարին:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 27 927-ով՝ մինչեւ 2 569 126:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 68 միլիոն 783 հազարից:
Չինաստանը եւ Նեպալը հայտարարել են Երկիր մոլորակի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի նոր չափումների արդյունքները:
ԱՄՆ-ի 17 նահանգներից բաղկացած խումբը Միացյալ Նահանգների Գերագույն դատարանին տեղեկացրել է, որ պաշտպանում է Տեխասի կողմից ներկայացված հայցը, որով պահանջվում է հետաձգել քվեատուների նշանակումը, որոնք պետք է որոշեն երկրի հաջորդ նախագահին:
ԱՄՆ-ը դարձել է աշխարհում COVID-19 կորոնավիրուսի իսկական եւ ամենախոշոր աղբյուրը:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցող ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության առաջնորդները մտադիր են քննարկել Թուրքիայի որոշ ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, սակայն ավելի կոշտ պատժամիջոցների հարցը հետաձգվելու է մինչև մարտ ամիս:
Ջո Բայդենը, որը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, Ներկայացուցիչների պալատի մեթոդների եւ միջոցների կոմիտեի առեւտրի հարցերով գլխավոր խորհրդական Քեթրին Թայի թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի պաշտոնի համար:
Սիրիայի հյուսիսում M4 մայրուղու վրա գտնվող ռազմավարական Այն Իսա քաղաքատիպ ավանում, որը ժամանակին Թուրքիայի աջակցությամբ գործող խմբերի կողմից հրետանային կրակի տակ էր պահվում, «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF), Ռուսաստանի և Սիրիայի բանակները համաձայնություն են ձեռք բերել։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում:
Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) ընթացիկ տարում մայր ցամաքի զարգացող երկրների տնտեսական աճի կանխատեսումները բարելավել է -0,7 տոկոսից մինչեւ -0,4 տոկոս:
«Ձեր նշած հայտարարությունը դեմագոգիա է հիշեցնում։ Ֆորմալ առումով այն ճիշտ է, բայց փաստացի դրանից ոչինչ չի հետևում, գլխավորը՝ հասկանալի չէ, թե ինչպես կարելի է դրան հասնել։ Սա նույնն է, ինչ պատերազմից առաջ խոսում էին, որ Ղարաբաղյան հարցը չունի ռազմական լուծում, թեև ցանկացած գիտակից մարդ հասկանում էր, որ չկա այլ լուծում, քան ռազմականը։ Շատ վաղուց ասել են՝ ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, դա հին հռոմեական արտահայտություն է։ Ներկայումս դա տեղին է»,- ասաց Խրամչիխինը։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցները ճնշող մեծամասնություն են կազմելու երկրի Ազգային ասամբլեայում (խորհրդարան) դեկտեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: