Պուտինն ու Թրամփը կնստեն Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ. Բորել
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով Cadena SER-ին:
«Ամեն ինչ ցույց է տալիս, որ Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, և «ճաշացանկում» կլինի Ուկրաինան: Վերջերս ես Ուկրաինայում էի և խոսում էի (Վլադիմիր) Զելենսկու հետ այս հնարավորության մասին, և նրա համար պարզ է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից պատրաստված որոշումը մի բան է, որը նա չի ընդունի, և դա հասկանալի է»,- ասել է Բորելը Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ եվրոպական երկրների մեծ մասը, թեև ոչ միաձայն, բայց պատրաստ են շարունակել օգնություն ցուցաբերել Կիևին: Բացի այդ, ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ինքը միշտ կողմ է եղել Ուկրաինային թույլ տալ զենք օգտագործել Ռուսաստանի խորքը հարձակվելու համար: