
ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP

Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի արտակարգ նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Դնեպրում Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերության համալիրի դեմ ռուսական նոր հրթիռի կիրառման հետևանքների քննարկման համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին։Նիստը տեղի կունենա Բրյուսելում, Կիևի պահանջով, դեսպանների մակարդակով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ի տեսաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան ամերիկյան և բրիտանական հեռահար սպառազինությունների կիրառման, Ռուսաստանի զինված ուժերը միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռներով հարվածել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներից մեկին։
Պենտագոնը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնին նախապես ծանուցել է առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռի արձակման մասին