Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնել է Թրամփի հետ հանդիպման. De Telegraaf

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մեկնել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի հետ հանդիպման Ֆլորիդայի նահանգում գտնվող նրա նստավայրում: Այս մասին հաղորդում է նիեռլանդական De Telegraaf-ը՝ հղում անելով աղբյուրների։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ Ռյուտեն Թրամփի մոտ է մեկնել Նիդեռլանդների կառավարական ինքնաթիռով։ Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ն չունի սեփական ինքնաթիռ բարձրագույն ղեկավարության համար, ուստի դաշինքն այն վարձակալում է դաշնակիցներից:

Ավիացիոն ոլորտի լրագրող Մեննո Սվարտն իր հերթին հայտնել է, որ Նիդեռլանդների կառավարության ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում է։ՆԱՏՕ-ի համար Թրամփի վերադարձը Սպիտակ տուն բավական շատ հարցերի տեղիք է տալիս այն առումով՝ արդյոք նա կշարունակի աջակցությունն Ուկրաինային։

Ավելի վաղ The Washington Post-ը հաղորդել էր, որ Ռյուտեն մտադիր է Թրամփին այցելել նրա Մար-ա-Լագո նստավայրում՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ խաղաղության բանակցությունների ռազմավարությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս