Եվ այսպես, ամենամեծ թվով զոհերը գրանցվել են Թաիլանդի քաղաքացիների շրջանում՝ 18 զոհ։
Ըստ ոստիկանության՝ դեպքի վայր ժամանելուց հետո իրավապահները տեսել են, որ մեքենան արդեն հյուպատոսարանի շենքի նախասրահում է, նրանք փորձել են խոսել կասկածյալի հետ, այնուհետև ոստիկանների մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել։
Փաշինյանի և Ալիևի հետ Բրյուսելում ս.թ. մայիսի 14-ի եռակողմ հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի «ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ2) և Ադրբեջանի (86,600 կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը»:
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը կադապտացվի նոր իրավիճակին․ Զախարովա
Աշխարհի մեծ մասը չի ցանկանում ապրել ինչ-որ մեկի թելադրանքով. ուզում է գոյություն ունենալ հավասար պայմաններում օբյեկտիվորեն ձևավորվող բազմաբևեռ ճարտարապետության շրջանակներում։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հոդվածում, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
«Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ է երկխոսություն վարել երկրների միջև»․ այս մասին գրված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան «X» սոցիալական ցանցի էջում։
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։
Պատմական պայմաններ են ստեղծվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Իր հերթին, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն ճեպազրույցում հայտնել է, որ «Գազայում շաբաթ օրվանից 4 դպրոց է վնասվել»։ Ավելի քան 187 500 մարդ լքել է տները։
Հոկտեմբերի 7-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմում կա 900-ից ավելի զոհ, այդ թվում՝ 260 մարդ սպանվել է երաժշտական փառատոնի ժամանակ։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 760-ը։
Արժույթի միջազգային հիմնադրամը միևնույն ժամանակ փոքր-ինչ վատթարացրել է 2024 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերի կանխատեսումը:
Իսկ Իսրայելի դեմ գործողությունը ծրագրած պաղեստինցիներին այաթոլա Խամենեին բնութագրել է որպես «հնարամիտ և խելացի», իսկ ՀԱՄԱՍ-ի գործողությունների համար մեղադրել է հենց Իսրայելին։
Հայաստանի իշխանության կողմից Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստան այցելեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան։ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Ֆրանսիան ռազմական կցորդ կնշանակի Երևանում և հյուպատոսություն կբացի Սյունիքում։ «Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում, կունենանք ռազմական կցորդ Երևանում, շուտով նաև հյուպատոսություն կբացենք Սյունիքի մարզում՝ սահմանամերձ հատվածում»,- ասաց Կոլոնան։ Պատմական գիտությունների թեկնածու, […]
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների որոշ արդիական հարցեր
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ քառակողմ հանդիպման վերաբերյալ։
Իսրայելը պատերազմ է հայտարարել և 300 000 պահեստազորայինների զորակոչել հնարավոր ցամաքային ներխուժման համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների համագործակցային ընթացքի վերաբերյալ՝ կարևորելով հետագա զարգացման հնարավորությունները:
Նա հավելել է, որ Իրանը «վաղուց աջակցում է ՀԱՄԱՍ-ին և տարածաշրջանում ահաբեկչական այլ կազմակերպություններին»՝ տրամադրելով տարբեր միջոցներ, վերապատրաստելով նրանց։ Այդ առումով, ըստ Քիրբիի, «Իրանն, անշուշտ, մեղսակից է», բայց այս հարձակումների վերաբերյալ ԱՄՆ-ն «ոչինչ չունի»:
Բարաքեն նաև հայտարարել է, որ զինյալները պատրաստ են հակամարտության զարգացման «բոլոր սցենարներին», ներառյալ՝ «երկարատև պատերազմի»: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ն ունի հրթիռների զինանոց, որը բավական երկար կծառայի։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժումը և նրա կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Իսրայելում և Գազայի հատվածում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում զոհերի թիվը հասել է 1600-ի, վիրավորների թիվը գերազանցել է 6400-ը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև քննադատել է ԵՄ-ին՝ նշելով, թե Բրյուսելն իր «միջնորդական ծառայությունները պարտադրում է» Հայաստանին և Ադրբեջանին՝ «Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկասում»։
Հինգ ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները:
Նախնական զեկույցն ամբողջական բովանդակությամբ ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, ինչպես նաև իրավասու պետական մարմիններին:
Լևոն Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում իրական հումանիտար ճգնաժամ է ծավալվում և ընդգծել, որ էթնիկ զտումներն «ինքնին վիրավորանք են մարդկային արժանապատվության դեմ»։
Գազայի առողջապահական իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 687 պաղեստինցի, ևս 3800 մարդ վիրավորվել է։
Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը դեռ 2020թ.-ին խոստացել է բացել միջանցք։ Հենց այս «խոսքը պահելու» մասին է անդադար նշում Էրդողանը։
Հակոբ Արշակյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:
Հայաստանի իշխանությունների ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության հիմքում ընկած է քարոզչությունը, էժան, բայց եկամտաբեր քարոզչությունը: Ընդ որում, ներքին ու արտաքին քաղաքական քարոզչությունների միջև կա դիալեկտիկական կապ:
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Ալիևի՝ Գրանադայի հանդիպումից հրաժարվելը տրամաբանական էր, քանի որ, գոնե այս ընթացքում, նա այլևս որևէ բան չունի ստանալու Արևմուտքից: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն իսկ ստացավ այն, ինչ ցանկանում էր՝ Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, և պաշտոնական հայտարարություններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության թվային ճանաչումը:
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել ռուսական ՌԲԿ-ին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման առաջընթացին, Մոսկվայի և Երևանի հարաբերություններին և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա ճակատագրին։