
Զելենսկին վախեցել է Ռուսաստանի պատասխանից. Լավրով

Վլադիմիր Զելենսկին վախենում էր Ռուսաստանի պատասխանից՝ ռուսական տարածքի խորքերը հեռահար հրթիռների կիրառման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է մեր պատասխանին արձագանքին, ես հասկանում եմ, որ Զելենսկին վախեցել է։ Նա սկսեց մեղադրել իր տերերին, որ իրեն անզեն են թողել Ռուսաստանի Դաշնության կողմից նման արարքի դիմաց։ Սա, հավանաբար, օգտակար արդյունք է: Դե, գոնե իրականությանն ավելի մոտ լինելը, դա սեփական մաշկի վրա զգալով, ես կասեի՝ սա արդեն օգտակար է»,- ասել է նա, փոխանցում է РИА Новости-ն։