Նորվեգիայում ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցը ձերբակալվել է ՌԴ-ի և Իրանի օգտին լրտեսության կասկածանքով. Reuters

Նորվեգիայում ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցը ձերբակալվել է Ռուսաստանի և Իրանի օգտին լրտեսության կասկածանքով, ըստ Reuters-ի՝ հինգշաբթի հայտարարել է Նորվեգիայի անվտանգության ոստիկանության ներկայացուցիչը։

Ոստիկանությունից հայտնել են Նորվեգիայի 20-ամյա քաղաքացին ձերբակալվել է չորեքշաբթի՝ իր տանը: Հինգշաբթի դատարանը որոշել է, որ նա կարող է կալանքի տակ մնալ չորս շաբաթով, իսկ առաջին շաբաթը պետք է մեկուսացվի, քանի դեռ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:

«Մեղադրյալը Օսլոյում ԱՄՆ դեսպանատան աշխատակից էր, անվտանգության աշխատակից»,-լրագրողներին հայտնել է ոստիկանության անվտանգության PST ծառայության փաստաբան Թոմաս Բլոմը:

Բլոմը նշել է, որ տղամարդը համագործակցում և խոսում է սպաների հետ՝ հավելելով, որ նրանից «մեծ» թվային նյութեր են առգրավվել։

Ամբաստանյալի փաստաբան Ջոն Քրիստիան Էլդենը հայտարարել է, որ իր պաշտպանյալը շփման մեջ է եղել Ռուսաստանի և Իրանի հետախուզության աշխատակիցների հետ:

«Նա նկարագրել է իր շփումները ռուսական և իրանական հետախուզության գործակալների հետ, բայց պարզ չէ, թե արդյոք նա գաղտնի տեղեկություններ ուներ, որոնք կնշանակեին, որ նրա նկատմամբ կարող է կիրառվել լրտեսության դեմ պայքարի օրենքները»,-նշել է Էլդենը Reuters-ին տված հարցազրույցում: «Հետագա հետաքննությունը ցույց կտա՝ նա մեղավո՞ր է հանցագործության մեջ, թե՞ ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս