Թուրքիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ստեղծել ազատ առևտրի գոտի

Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրային գոտու համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների առաջին փուլը հաջողությամբ ավարտված է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվել է, որ Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրային գոտի ստեղծելու նպատակով մի շարք ծայրահեղ կարևորության հարցեր են քննարկվել, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների մուտքը նոր շուկա ապահովելու հարցը:

Նախարարության համապատասխան հայտարարության մեջ ասվել է, որ հեշտացվելու է երկու երկրների միջև առևտուրը, ինչպես նաև պարզեցվելու են թվային և ավանդական միջոցներով իրականացվող անցակետային գործառույթները:

Ներկայացվել են նաև երկու երկրների առևտրային հարաբերություններին վերաբերող տվյալներ, որոնց համաձայն՝ Մեծ Բրիտանիան Թուրքիայի 7-րդ ամենամեծ առևտրային գործընկերն է:

Կողմերի միջև թեմայի շուրջ հաջորդ քննարկումը նախատեսվում է իրականացնել մինչև 2025-ի ավարտ:

Նշենք, որ ազատ առևտրային գոտու համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվել են Անկարայում՝ մայիսին Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի Մեծ Բրիտանիա կատարած այցի և այնտեղ իր գործընկերոջ հետ ունեցած հանդիպման արդյունքում ձերք բերված համաձայնության շնորհիվ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031