Մոտ երկու շաբաթ առաջ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարել էր՝ ՀՀ-ում տեղի են ունեցել նոր ներխուժումներ, ինչը Հայաստանի իշխանությունը թաքցրել է հանրությունից։
Միայն Աստծու ողորմածությունը կարող է մեզ պահել։ Այս ամենը վաղուց ընթեռնելի էր, գործելաոճը պարզ էր։ Պատերազմի ժամանակ իրենց վարքագծից պարզ էր, որ Հայաստանը նրանց հայրենիքը չէ։ Նրանց գնել են, ու հիմա ո՞վ պիտի ծպտուն հանի նրանցից։
Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը նախարարներին և ԲԴԽ նախագահին կարող էր ազատել մեկ «sms»-ով, ապա այսօր առանց նման «ճոխության»՝ հաղորդագրության, ուղիղ կարող է ցուցում տալ ցանկացած մարդու՝ աշխատանքից ազատման դիմում գրել։
Նա նաև տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն:
1919թ․ Մարտիկանյանի վկայությունների հիման վրա Հոլիվուդում նկարահանված «Հոգիների աճուրդ» խաղարկային համր ֆիլմը համարվում է Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմը։
Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմի ժամկետը հերթական անգամ երկարաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը: Այսինքն, մոտ 6 տարի կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով Ադրբեջանը հարևանների հետ իր ցամաքային սահմանները փակ է պահում:
Արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ չնայած դիվանագիտական կարգավորման փորձերին՝ երկիրը բախվել է Իսրայելի և Միացյալ Նահանգների հարձակումների, ուստի Իրանն այժմ
Ինքնիշխան պետությունը մեկ այլ պետության հրահանգով Սահմանադրություն չի փոխում կամ սեփական Անկախության հռչակագրին դեմ չի գնում։
Դեսպանության թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են. դրանք հիմնականում վերաբերում են ԻԻՀ-ՀՀ սահմանի անցանելիությանը և Իրանում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հարցմանը:
Հայաստանն իրանցի գործընկերների հետ աշխատում է Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման նախագծի վրա:
Մերցը ելույթ է ունեցել իր նորվեգացի ու կանադացի գործընկերների հետ մամուլի ասուլիսում՝ Նորվեգիայի գլխավորությամբ անցկացվող «Սառը արձագանք» ձմեռային զորավարժությունների շրջանակում։
Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ռազմատենչ հայտարարություններ են անում՝ ամեն հայտարարությունում հերթական անգամ փորձելով ապացուցել, որ վերացրել են Իրանի ռազմական ներուժը, հաստատվում են օրերս լիբանանյան մամուլում տեղ գտած տեղեկությունները, որ Իրանը բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ է առաջ քաշում։
ISNA լրատվական գործակալության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ցուցակը գլխավորում է Թեհրանի նահանգը՝ 19 վնասված հուշարձանով։
Հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության ազգային համալսարանի ռազմական խաղերի կենտրոնում կազմակերպված դասընթացին մասնակցել են Ադրբեջանի 22 ներկայացուցիչներ, ինչպես նաև 30 հրահանգիչներ և ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետություններից ունկնդիրներ:
Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) խոշոր ավիահարված են հասցրել Թեհրանին՝ ոչնչացնելով Իրանի տիեզերական ծրագրի գլխավոր հետազոտական կենտրոնը և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության գործարանը։
Ռեզայիի խոսքով՝ նման երաշխիքներն անհնար են առանց Պարսից ծոցից ԱՄՆ-ի հեռանալու և տարածաշրջանից ամերիկյան բոլոր բազաների դուրսբերման: Նա ընդգծել է, որ Իրանը չի նահանջի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել այդ պայմանները:
Նշվում է, որ անցած ուրբաթ CNN հեռուստաալիքը հայտնել էր առնվազն 11 զոհի մասին։ Մինչդեռ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ավելի վաղ հայտարարել էր, թե հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի ավելի քան 680 զինվորական է զոհվել կամ վիրավորվել։
Ադրբեջանը ռազմական նշանակության արտադրանք է արտահանում գրեթե 20 երկիր։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների մեկնարկից ի վեր Մերձավոր Արևելքում ավելի քան 52,000 չվերթ է չեղարկվել։ Այս մասին հայտնում է Pars Today-ը՝ վկայակոչելով Cirium վերլուծական ընկերության տվյալները։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կոչ է արել Իրանին դադարեցնել հարևան երկրների վրա իրականացվող հարվածները, հաղորդում է «Al Jazeera»-ն։
Իրանի արևմուտքում ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Հաղորդվում է, որ բոլոր 84 զոհվածների մարմինները Իրանի դեսպանատանն են փոխանցվել մարտի 13-ին և հայրենիք են տեղափոխվել թուրքական ավիաընկերության չարթերային չվերթով, որն իրականացվել է Շրի Լանկայի Մատալա միջազգային օդանավակայանից։ Ընդ որում, ինքնաթիռի ժամանման վայրը չի հրապարակվում։
«Զոհվել են նույն ընտանիքի վեց անդամներ, որոնք բնակվում էին այդ շենքում, այդ թվում՝ վեց ամսական մի երեխա»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ:
Երբ սկսեցին հրթիռակոծել Իրանը, կարծիքներ հնչեցին, որ ռադիոակտիվ ֆոնին մարդկանց մոտ շնչառական և ինքնազգացողության հետ կապված խնդիրներ են նկատվել։ Արդյոք կենտրոնը հետազոտե՞լ է այս ընթացքում ռադիացիոն անվտանգության մակարդակը, և որքանո՞վ է այն Հայաստանում այսօր նորմայի սահմաններում։
ԱՄՆ-ի հետ կապված նավթային ընկերությունների ողջ նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքը կվերածվի մոխրի կույտի իրանական համապատասխան ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարության Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Իրանի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Իրանի նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ի հետ կապված բոլոր օբյեկտները կոչնչացվեն, հաղորդում է IRNA-ն։
Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի, գրել է Թրամփը իր Truth Social-ի էջում։
Թեհրանը մտադիր է այս քայլին դիմել Հորմուզի նեղուցով նավթային լցանավերի հոսքի կարգավորման վերաբերյալ նոր ծրագրի ֆոնին։ Հիմա միջազգային շուկաներում նավթի առևտուրն ամբողջությամբ իրականացվում է դոլարով։
Իրանական հրթիռային հարվածներից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Ֆուջեյրա նավթային նավահանգստում, հայտնում է Pars Today-ը։ Դուբայի վարչակազմի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ օդային հարձակման «հաջող որսումից» հետո ընկնող բեկորները հարվածել են Դուբայի կենտրոնում գտնվող շենքերից մեկի ճակատային մասին։ Հրդեհ չի բռնկվել, տուժածների մասին տեղեկություններ չկան, և ներկայումս իրավիճակը վերահսկողության տակ […]