Իրանում 40 ժամից էլ քիչ ժամանակահատվածում վերականգնել են ավիահարվածների հետևանքով ավերված երկաթուղային կամուրջը
Իրանի Ղոմ նահանգում հասցված ավիահարվածների հետևանքով վնասված երկաթուղային կամուրջը վերականգնվել է 40 ժամից էլ քիչ ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է նահանգի փոխղեկավար Խոսրոու Սամերին։
«Ղոմ նահանգի Թաջ-Խաթուն գյուղի հետնամասում տեղակայված յոթ թռիչքանի երկաթուղային կամուրջը, որը վնասվել էր թշնամու վերջին հարձակման ժամանակ, վերականգնվել և շահագործման է հանձնվել 40 ժամից էլ պակաս ժամանակահատվածում»,- նրա խոսքերն է մեջբերում «Fars» գործակալությունը:
Ապրիլի 7-ին ԱՄՆ-ն և Իսրայելը օդային հարվածներ են հասցրել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով վնասվել են երկաթուղային երեք կամուրջ, երկաթգիծ և մեկ ավտոճանապարհային կամուրջ։



