Իրանի պատվիրակությունը գիշերը հանդիպել է Պակիստանի բանակի հրամանատարի հետ. ԶԼՄ
Իրանական պատվիրակությունը, որը Իսլամաբադ է ժամանել ԱՄՆ-ի հետ բանակցությունների նպատակով, գիշերը հանդիպել է Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունները կկայանան այսօր Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ, որը Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատում է ակնկալում:
Ինչպես նշում է «Tasnim»–ը, Պակիստանի բանակի հրամանատարի հետ հանդիպման ընթացքում իրանական կողմը դժգոհություն է հայտնել, որ ԱՄՆ-ն չի կատարում ավելի վաղ առաջադրված պայմանները, որոնց թվում են Լիբանանում հրադադար հաստատելը և արտերկրում իրանական ակտիվների ապասառեցումը:



